Add to favourites

Under development

««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

  1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ հողային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխությունները և լրացումները պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 31.10.2023թ. N ԿԱ/325-2023 նիստի արձանագրության 1-ին կետի և Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 10.10.2023թ. նիստի N ԿԱ/299-2023 արձանագրության 3.1-ի կետի կատարումներն ապահովելու՝ պետական սեփականություն համարվող հողամասերի մշտական (անհատույց) օգտագործման և նվիրատվության բնագավառներում Կառավարության և լիազորված մարմնի գործառույթների հստակեցման անհրաժեշտությամբ:

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Համաձայն Օրենսգրքի 75-րդ հոդվածի՝ 1-ին մասի՝ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերը մշտական օգտագործման է տրամադրում համայնքի ղեկավարը` լիազորված պետական մարմնի գրավոր հայտի հիման վրա, իսկ համաձայն  89-րդ հոդվածի 1-ին մասի՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի հողամասը կամ դրա բաժանելի մասը նվիրատվության պայմանագրով փոխանցել քաղաքացուն, իրավաբանական անձին, ինչպես նաև պետությանը կամ համայնքներին: Օրենսգիրք 61-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «և օտարման առաջարկվող» բառերը, քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեին հողերի կառավարման բնագավառում վերապահված իրավասությունները վերաբերում են միայն օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերին: Այս համագամանքով պայմանավորված կատարվել է համապատասխան փոփոխությունը։

 

«Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) Պետական գույքի կառավարման կոմիտեին հողերի կառավարման բնագավառում վերապահված իրավասությունները վերաբերում են միայն օտարման առաջարկվող պետական հողամասերի դեպքերին: Այս համագամանքով պայմանավորված համապատասխան փոփոխություն է կատարվել Օրենքի 1-ին հոդվածի 1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում և  5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, նշված կետերից հանվել է «և օտարման առաջարկվող» բառերը, որպեսզի գործընթացները ներառեն նաև պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետական հողամասերի նվիրատվության և անհատույց օգտագործման տրամադրումը։

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքը, այդ թվում նաև հողամասերը անհատույց օգտագործման են տրամադրվում բացառապես որոշակի ժամկետով և մշտական օգտագործման տրամադրման ինստիտուտ գործնականում չի իրականացվում, փոփոխության են ենթարկվել նաև Օրենսգրքի 47-րդ, 63.1-րդ և 64 հոդվածները։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Նախագծերով  առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով։

Ներկայումս գործող կարգավորումների համաձայն, ըստ էության պետական սեփականություն հանդիսացող հողերի սեփականատեր հանդիսանում է պետությունը, սակայն զրկված է օրենսդրությամբ սահմանված կարգով լիարժեք տնօրինելու և տիրապետելու հնարավորությունից, և ըստ էության, հողամասերի հանրային օգտակարության բարձրացման կամ տնտեսական շրջանառության մեջ դնելու ուղղությամբ քայլեր չեն իրականացվում։ Բացի այդ, ներկա պահին պետական մարմինների տնօրինությանն են հանձնված օտարման կամ հետագա կառավարման համար նախատեսված հողամասեր, որոնց գծով, Կառավարությունը՝ ի դեմս Կոմիտեի, համապատասխան  լիազորություններ չունենալու պատճառով, չի կարողանում իրականացնել արդյունավետ կառավարում, այդ թվում՝ անհատույց օգտագործման կամ նվիրատվության տրամադրում։ Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հստակեցնել պետության սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ Կառավարության  և Կոմիտեի իրավասությունները, քանի որ գործող օրենսդրությամբ պետության սեփականությունը հանդիսացող հողերի օտարման ինչպես նաև նվիրաբերության իրավասությունը պատկանում է վերջիններիս։

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կկանոնակարգվի պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերի անհատույց օգտագործման տրամադման  կամ նվիրատրվության գործընթացը։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքների նախագծերը բխում են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում»  բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Discussed

    22.02.2024 - 11.03.2024

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1501

Print