ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ ——— —————— 2024թ․ N —— ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 N978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30 N978-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հավատարմագրման կարգում վերջին փոփոխությունները կատարվել են 2014 թվականին։ 8 տարիների ընթացքում հավատարագրման գործընթացներում տեղի են ունեցել ընթացակարգային և բովանդակային փոփոխություններ, որոնց միջանկյալ կարգավորումը հրատապ է, որոնք մասնավորապես վերաբերում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄԿՈՒ հաստատություն) հավատարմագրման գործընթացների ժամկետներին, բովանդակությանը և մոտեցումներին։
Հավատարմագրման գործընթացներում ՄԿՈՒ հաստատությունների մասով ի հայտ եկած խնդիրները պայմանականորեն բաժանվում են բովանդակային և ընթացակարգային խնդիրների։
ՀՀ-ում բուհերի և ՄԿՈւ հաստատությունների համար հավատարմագրման ժամկետների նույնականացումը հատկապես վեց տարվա դեպքում, ինչպես նաև պայմանական հավատարմագրման մոտեցման մասով արդարացված չէ մի շարք պատճառներով․
1․ ՄԿՈւ հաստատությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունները պետք է լինեն ճկուն՝ անմիջականորեն ապահովելով աշխատաշուկայի պահանջմունքները։ ՄԿՈՒ-աշխատաշուկա սերտ կապը ստիպում է, որ կրթական ծրագրերը, կառավարման մոտեցումները արագորեն փոփոխվեն։ Հետևաբար ՄԿՈւ հաստատությունների հավատարմագրման ժամկետները ևս պետք է լինեն արդարացված և չլինեն անհիմն երկար, դրանով իսկ նպաստելով կրթական առկա խնդիրների բացահայտմանը և ժամանակին համահունչ խորհրդատվությունների տրամադրմանը։
Այս խնդիրներից ելնելով առաջարկվում է ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման առավելագույն ժամկետ սահմանել 4 տարին։
Բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ ՄԿՈՒ հաստատությունների մեծ մասը պետական հաստատություններ են, ու հավատարագրումներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին, ուստի կարգում առաջարկել ենք երկու տարբերակ:
2․ Բացի այդ, 2 տարի պայմանական հավատարմագրման գործընթացը անվերջ ձգվում էր, իսկ 1-ին ցիկլի փակումը դառնում է անիրատեսական՝ հաշվի առնելով պետական ֆինանսավորմամբ տարեկան հավատարմագրվող ՄԿՈՒ հաստատությունների թիվը։
Միաժամանակ նախատեսվում է, որ բոլոր պետական ՄԿՈՒ հաստատությունները հավատարմագրվեն մինչև 2025, որպեսզի կարողանանք ապահովել 2-րդ ցիկլի մեկնարկը։ Ցիկլերի ապահովումը հնարավորություն կտա որակի կառույցին գնահատելու ցիկլից ցիկլ կատարվող հավատարմագրումների արդյունքները, տրամադրել ժամանակին համահունչ խորհրդատվություններ։
Ինչ վերաբերում է կարգի 52-րդ և 53-րդ կետերին, ապա դրանք իրենց գոյությամբ խաթարում են փորձագիտական խմբի և հավատարմագրման հանձնաժողովի անկախությունը, քանի որ ՈԱԱԿ աշխատակազմը իրավունք չունի եզրակացություն կազմել անկախ փորձագիտական զեկույցի վերաբերյալ։
Կարգի Անցումային դրույթներ նոր բաժնում առաջարկվում է նաև գործող կարգով արդեն 2 տարի ժամկետով պայմանական հավատարմարում ստացած ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման նոր մոտեցումներ՝ նպատակ ունենալով ապահովելու հավատարմագրման առաջին ցիկլի ավարտը 2025թ։
Հավատարմագրման կարգի 3․1 կետը կորցրել է արդիականությունը ժամկետով պայմանավորված։
12.5-րդ և 12.7 կետերը ևս կորցրել են իրենց արդիականությունը, քանի որ առաջարկվող նոր մոտեցումներին չեն համապատասխանում։
Առաջարկվում է ուժը կորցրաճ ճանաչել 26-րդ կետը, քանի որ այդ դրույթը երբեք չի կիրառվել ու դրա դիմաց պետական տուրք չի գանձվել, քանի որ վկայականի տպման և տրամադրման ծախսերն իրականացնում է ՈԱԱԿ-ը։ Մոտեցումը կարգի էությունից չէր բխում։
- Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Ուսումնական հաստատությունների հավատարման գործընթացի ընթացքում վեր են հանվել այն խնդիրները, որոնք ունեն կարգավորման կարիք և սույն որոշման նախագծով առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է կարգավորել վերոնշյալ խնդիրները և հավատարմագրման գործընթացը դարձնել առավել ճկուն և արդյունավետ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
4․ Կարգավորման նպատակը և բնույթը
Փոփոխությունների արդյունքում կունենանք ժամանակի կրթական քաղաքականությանը համահունչ մոտեցումներ որակի արտաքին գնահատման մասով, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության առավել ճկուն համակարգ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Սույն որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Փոփոխությունների արդյունքում կունենանք ժամանակի կրթական քաղաքականությանը համահունչ մոտեցումներ որակի արտաքին գնահատման մասով, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության առավել ճկուն համակարգ։
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելը պայմանավորված է կրթության որակի զարգացման միտումներին և ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի դրույթներին հավատարմագրման գործընթացների համապատասխանեցմամբ։
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:
Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնում:
-
Discussed
22.02.2024 - 08.03.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1603
Print