ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
_______փետրվարի 2024 թվականի N________-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 430-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 2-րդ ենթակետը:
- Որոշման հավելված 2-ի 2-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը կամ նոյեմբերի 1-ը ապահովում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից վարվող «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի (այսուհետ՝ Համակարգ) ամբողջական տվյալների ինքնաշխատ, առցանց ներկայացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն՝ տարկետման ենթակա քաղաքացիների ուսումնառության վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հասանելիությունը տարածքային զինվորական կոմիսարիատների համար ապահովելու նպատակով:»:
- Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 2-ի 3-րդ կետը:
- Որոշման հավելված 2-ի 4-րդ կետում «քաղաքացիները» բառից հետո լրացնել «ամառային զորակոչի համար մինչև հունիսի 1-ը, իսկ ձմեռային զորակոչի համար՝ մինչև դեկտեմբերի 1-ը» բառերով:
- Որոշման հավելված 2-ի 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետով սահմանված ժամկետներից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և վերադարձվում են երեք աշխատանքային օրվա ընթացքում:»:
- Որոշման հավելված 2-ի 5-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ճշգրտում է ստացված դիմումները, ըստ անհրաժեշտության կատարում է նաև լրացուցիչ ճշգրտումներ և սույն պայմանների 4-րդ կետում նշված տեղեկությունների համաձայն կազմած օտարերկյա պետություններում սովորող քաղաքացիների դիմումները և այլ փաստաթղթերը, մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 10-ը կամ դեկտեմբերի 10-ը, ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:»:
- Որոշման հավելված 2-ի 6-րդ կետը շարադրել նոր բովանդակությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված օտարերկյա պետություններում սովորող քաղաքացիների անվանացուցակները, դիմումները և այլ փաստաթղթեր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից մինչև յուրաքանչյուր տարվա համապատասխանաբար հունիսի 15-ը կամ դեկտեմբերի 15-ը ուղարկում են համապատասխան զինվորական կոմիսարիատներ՝ քաղաքացիների տարկետումն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու համար: Զինվորական կոմիսարիատները Հայաստանի Հանրապետությունում սովորող քաղաքացիների տարկետումը սահմանված կարգով ձևակերպում են սույն պայմանների 2-րդ կետում նշված համակարգում առկա տվյալների հիման վրա, իսկ օտարերկյա պետություններում սովորող քաղաքացիների տարկետումը՝ սույն կետում նշված կարգով ստացված անվանացուցակների հիման վրա՝ մինչև քաղաքացու ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
21.02.2024 - 08.03.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1588
Print