ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
-
1 - Agree
-
4 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։ Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Ծառայության, զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը»:
Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ կատարել համապատասխան լրացումներ, որից ելնելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։
Նախագծի ընդունումը բխում է Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթից և հիմնված է էկոպարեկային ծառայության ծառայողների կողմից իրականացվող աշխատանքների բնույթի, ծավալների, պայմանների, աշխատողների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգների առանձնահատկությունների ռիսկերի վրա։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայության պաշտոնների և զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը։
Նախագծի ընդունումը պայմանավորված է էկոպարեկային ծառայողների ռիսկային պաշտոն զբաղեցնող և իրենց պաշտոնից բխող նպատակների և խնդիրների իրականացման համար պատասխանատվություն կրող պաշտոնատար անձանց այլ ծառայություններում համանման պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնների համապատասխանության ապահովման անհրաժեշտությամբ:
- էկոպարեկային ծառայության ծառայողն իր գործառույթն իրականացնելու է 24/7 շուրջօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում դրանց անվտանգությունն ապահովելու և ապօրինի գորոծողություններն այդ տարածքներում կանխելու նպատակով։
Ծառայության ընթացքում Ծառայողի ծառայողական պարտականությունների իրականացման նկատմամբ առկա է արտաքին ճնշումների բարձր հավանականություն, ինչը պայմանավորված է նրանով, որ պետական անատառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հսկողություն իրականացնելով և հանդիսանալով հսկողության ընթացքում պատասխանատու անձինք, վերջիններս ունենալու են նաև անձի համար բարենպաստ կամ անբարենպաստ որոշումներ կայացնելու բացառիկ լիազորություններ, որոնք արտաքին ճնշումների և ազդեցությունների ավելի բարձր հավանականություն ունեն, մասնավորապես՝ անձի նկատմամբ անբարենպաստ հետևանքներ առաջացնող գործառույթն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ: Ընդ որում, Ծառայության էկոպարեկները հանդիսանում են այն պաշտոնատար անձինք, որոնք վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ կայացնելու իրավասությունից զատ, իրավասու են «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերով և կարգով կիրառել զենք և հատուկ միջոցներ, սահմանափակել իրավախախտ անձանց տեղաշարժը իրավախախտման վայրից, կանխելու վերջիններիս փախուստը և այլն։
- Ծառայության դերը և գործառույթները պետական իշխանության մարմինների համակարգում շատ հաճախ հանրության և անտառօգտագործողների, պետական անտառների, անտառային հողերի և բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքների բնակիչների կողմից ճիշտ չեն ընկալվում, պահպանության գործառույթ իրականացնող աշխատակցի գործառույթն ընկալվում է անձնավորված, ինչն իր հերթին շատ հաճախ հանգեցնում է ընդգծված բացասական վերաբերմունքի վերջիններիս նկատմամբ, որը նույնպես արտաքին ազդեցության ռիսկեր է պարունակում։
- Միաժամանակ վերջին տարիներին ապօրինի անտառհատումների քրեական վարույթների վիճակագրության հիման վրա արձանագրվել են իրավախախտների և պահպանության ծառայություն իրականացնող աշխատողների միջև բախումների դեպքեր։
- Նախագծի մշակման ընթացքում առանձացվել են Ծառայության այն պաշտոնները, որոնց գործառույթների շրջանակը և գործառույթներով պայմանավորված իրավունքները և պարտականությունները, աշխատանքների կազմակերպման և պարտականությունների շրջանակը, արտաքին ազդեցություն ունեցող որոշումների կայացման լիազորությունը, հանրության հետ շփումների շրջանակը և խնդիրների բարդությունը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշմամբ սահմանված հանրային ծառայության առանձին տեսակների առանձնահատկություններով պայմանավորված պաշտոններին։
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի էկոպարեկային ծառայության պաշտոնների համապատասխանությունը զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոններին։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։
-
Discussed
21.02.2024 - 07.03.2024
-
Type
Decision
-
Area
Nature protection, Public service
-
Ministry
Ministry of Environment
Views 1845
Print