Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին ընդունված և 2023 թվականի հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) հետ: Մասնավորապես` Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, Կառավարությունը սահմանում է դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը: Նաև օրենսդրական հիմք է ստեղծվել Կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար:

2. Առաջարկվող կարգավորումների բնույթը

 Ներկայումս Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) սահմանված են դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, ինչպես նաև դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների ու հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող տեղեկանքի ձևը և տեղեկանքի տրամադրման կարգը:

 Հիմք ընդունելով Օրենքի 3-րդ հոդվածի կարգավորումը, Նախագծով առաջարկվում է Որոշման վերնագիրը, 1-ին կետը, հավելված N 1-ը, հավելված N 2-ը և հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի կսահմանվեն դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին փաստաթղթի ձևը, ինչպես նաև դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննության իրականացման կարգը: Կատարվող փոփոխությունների շրջանակում Որոշման հավելված N 1-ով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը կիրառելի է դառնում նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերում չի կիրառվում ֆիզիկական արատներ ձևակերպումը, ուստի առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարվել Որոշման այն դրույթներում, որտեղ կիրառվում են «ֆիզիկական արատներ» ձևակերպումը` փոխարինելով վերջինս «հիվանդություններ և վիճակներ» ձևակերպմամբ: Նաև անհրաժեշտություն կա Որոշման հավելված N 1-ով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պահանջի կատարումը, որի արդյունքում դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին տեղեկանքի ձևը և դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննության իրականացման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: Նաև, Որոշման հավելված N 1-ով սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչին:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

6. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    19.02.2024 - 05.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1981

Print