Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1429-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ Նախագիծ) ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 13.7 «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների  տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում» կետից և 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363 - Ա որոշման «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնով սահմանված  5-րդ, 14-րդ և 20-րդ առաջնահերթ ուղղություններից։

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Շրջակա միջավայրի նախարարության կողմից, իր իրավասության շրջանակներում տրամադրվող կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակով օգտագործման պայմանագրերի կնքման և տրամադրման գործընթացներն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (nature.e-gov.am)  համակարգի միջոցով։

Ներկայումս համապատասխան պայմանագիրը ստանալու համար կենդանական աշխարհի օբյեկտն օգտագործողները լիազոր մարմին են ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը՝ փոստով կամ առձեռն, ինչպես նաև լիազոր մարմնի պահանջով տրամադրում են նաև լրացուցիչ տեղեկատվություն՝ առձեռն կամ գրությամբ (փոստով)։ Նշված գործընթացի էլեկտրոնային դարձնելու նպատակով իրականացվում է  «Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (nature.e-gov.am)  էլեկտրոնային համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է պայմանագիրը ստանալու դիմումը, ինչպես նաև դրանց ուղեկցող փաստաթղթերը լրացնել և ներբեռնել էլեկտրոնային եղանակով։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի հայտերի ստացումը և պայմանագրերի տրամադրումը ապահովել էլեկտրոնային եղանակով, որը իր հերթին կբերի ոլորտում ծառայություններից օգտվելու մատչելիության և կկրճատի պայմանագրերի ստացման ժամանակահատվածը, որը սիրողական ձկնորսության պարագայում հնարավոր կլինի իրականացնել ինքնաշխատ եղանակով:

Պայմանագրերի համար լիազոր մարմնին հայտերի և պահանջվող փաստաթղթերի ներկայացումը և լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային պայմանագրերի տրամադրումը կնվազեցնի փաստաթղթաշարժի վրա ծախսվող ժամանակը և կավելացնի աշխատանքի արդյունավետությունը: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով տրամադրված պայմանագրերը հասանելի կլինեն բնապահպանության ոլորտում  վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին «արագ արձագանքման» QR կոդի միջոցով verify.e-gov.am ՀՀ պաշտոնական փաստաթղթերի վավերականության ստուգման միասնական համակարգի միջոցով։

«Բնապահպանության ոլորտի թվային ծառայությունների հարթակ» (nature.e-gov.am)  էլեկտրոնային համակարգի միջոցով պայմանագրերի տրամադրման արդյունքում հնարավոր կլինի ստեղծել տվյալների համապարփակ շտեմարան, որը կպարունակի սոցիալական նպատակով օգտագործված կենդանական աշխարհի օբյեկտների քանակությունների, տեսակային կազմի և տրված պայմանագրերի քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ինչը հիմք կհանդիսանա կենդանական ռեսուրսի առավել արդյունավետ կառավարման և կայուն օգտագործման համար։

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 13.7 «Շրջակա միջավայրի նախարարության կողմից լիցենզիաների ու թույլտվությունների  տրամադրման էլեկտրոնային համակարգի ներդրում» կետից և 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363 - Ա որոշման «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնով սահմանված  5-րդ, 14-րդ և 20-րդ առաջնահերթ ուղղություններից։

 

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

 

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Discussed

    16.02.2024 - 02.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1984

Print

Suggestions

Անանուն

17.02.2024

Նախ ողջունում եմ նման նախագծի առաջարկի և կատարման համար։ Լիովին համաձայն եմ և կողմ, քանի որ թվային ծառայություններն առաջին հերթին նպաստում են երկրի բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված կարևոր նախաձեռնություններից մեկը։

See more