Add to favourites

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

37%63%

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. 

        1995 թվականի մայիսի 5-ի «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` «ոչ պիտանի ճանաչելու կարգը» բառերից հետո լրացնել  «, լիցենզավորված կազմակերպության եզրակացության և միջգերատեսչական հանձնաժողովի որոշման օրինակելի ձևերը» բառերը:

Հոդված 2. 

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. 

Օրենքի 10.1-ին հոդվածը՝ 44-րդ կետից հետո լրացնել նոր՝ 44.1-ին կետով, հետևյալ բովանդակությամբ. «մշակում և հաստատում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը (ռազմավարությունը), շինարարության գնագոյացման մեթոդաբանության արդիականացման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը,  հաստատում է գնագոյացման նախահաշվային նորմերը և դրանց կիրառման կարգերը.»: 

 Հոդված 4. 

Սույն Oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    14.02.2024 - 29.02.2024

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2504

Print