ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
7 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագիծը մշակվել է համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների։ Դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 22-ին Աբովյան համայնքի ավագանին ընդունել էր «2024 թվականի համար Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 199-Ն որոշումը, որի կիրարկման ժամանակ ի հայտ եկան մի շարք խնդիրներ։ Մասնավորաբար, նշված որոշմամբ սահմանված արտոնությունների կիրառումը վերապահված է ավագանուն, որի պատճառով անհրաժեշտություն է առաջանում Աբովյան համայնքի «Աբովյան քաղաքի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի և մշակույթի համալիր կենտրոն», «Աբովյան քաղաքի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց», «Երեխաների աջակցության կենտրոն» և «Գեղաշեն գյուղի մշակույթի տուն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դահլիճների և նախասրահների համար սահմանված վճարի նկատմամբ արտոնություն կիրառելու յուրաքանչյուր դեպքի համար ստանալ ավագանու համաձայնությունը, ինչը հանգեցնում է համապատասխան դիմումների քննարկման առավել երկարաժամկետ ընթացակարգ։ ՈՒստի, նախագծով առաջարկվում է 100 տոկոսի չափով արտոնություն սահմանել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, ովքեր դահլիճի օգտագործման համար շահույթ չեն հետապնդում կամ դահլիճներն ու նախասրահներն օգտագործում են բարեգործական նպատակով։ Բացի այդ, նախագծով հստակեցվում են Աբովյան համայնքի գերեզմանատների պահպանման և սպասարկման ծառայության համար արտոնությունները՝ հստակորեն նշելով թիրախային խմբերը։
2. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի նպատակն է՝ շարունակաբար բարելավվել իրավաբանական և ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների որակը, թեթևացնել խոցելի և թիրախային խմբերի կարիքները։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից:
4. Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում։
5. Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Նախագծի ընդունմամբ դեպքում համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում չի նախատեսվում։
-
Discussed
13.02.2024 - 28.02.2024
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Abovyan Municipality of Kotayk Marz
Views 1615
Print