«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1291-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
11 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
………….................. 2024 թվականի N …….. – Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1291-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկի ներկայացման կարգը սահմանելու մասին» N1291-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7․ Բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի, միասնական հարկային հաշվարկներ (այդ թվում` ճշտված) չեն կարող ներկայացվել այն դեպքերում, երբ միասնական հարկային հաշվարկը վերաբերում է՝
1) այն հաշվետու ժամանակաշրջանին, որն արդեն ստուգվել է հարկային մարմնի կամ լիազոր մարմնի կողմից.
2) այն հաշվետու ժամանակաշրջանին, որի վերջին օրվանից անցել է երեք տարի,
3) այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով արդեն ուսումնասիրվել է հարկային մարմնի կողմից՝ oրենսգրքի 349.1-ին հոդվածով սահմանված կարգով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
3. Որոշման հավելվածի՝ սույն որոշման 1-ին կետով նոր խմբագրությամբ շարադրվող
7-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի վերաբերյալ կարգավորումները տարածվում են 2022 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ 3-րդ ենթակետի վերաբերյալ կարգավորումը՝ 2022 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
-
Discussed
12.02.2024 - 27.02.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1711
Print