Under development
Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 908-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
6 - Agree
-
18 - Disagree
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքի 20-րդ հոդվածի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սահմանվել է Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հոնիսի 25-ի «Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը սահմանելու մասին» N 908-Ն որոշումը։
2022 թվականի հոկտեմբերի 17-ին ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենքը։ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է «Էկոպարեկային ծառայության մասին» և «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները, վերջինիս համաձայն փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման լիազորությունները (Անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 31 ենթակետ) վերապահվել է շրջակա միջավայրի նախարարությանը, որը նշված գործառույթն իրականացնում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով։ Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2017-Ն որոշման 4-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ ևս սահմանվել է, որ «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը տրամադրվում է շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից։
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի N 908-Ն որոշման մեջ՝ համապատասխանեցնելով իրավական պահանջներին և լիազորող դրույթներին։
-
Discussed
07.02.2024 - 22.02.2024
-
Type
Decision
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 2193
Print