Հայկանուշ Հակոբյան
07.02.2024
Ոստիկան դառնալու ցանկություն ունեցող մարզաբնակ պատանիների համար լավ հնարավորություն կդառնա։ Կառաջարկեի արհեստի տարատեսակ ուղղություններ ուսումնասիրելու հնարավորություն ևս ընձեռել։Օրինակ` փայտամշակում, կար ու ձև։
5 - Agree
20 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում կարևոր ուղղություն է համարվում քրեական ոստիկանության կադրերի մասնագիտական պատրաստվածության էական բարելավումը և համալրումը։
Այդ նպատակով համապատասխան լրացումներ են կատարվել Ոստիկանությունում ծառայության մասին ՀՀ օրենքում, որոնց նպատակն է ՆԳՆ կրթահամալիրում ներդնել քրեական ոստիկանի որակավորման մեկանգամյա նախնական կրթական ծրագիր, որին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։ Դրանից հետո նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու պայմաններն են լինելու բազային կրթության արդյունքներով կոնկրետ պաշտոնում նշանակվելուց հետո ծառայության որոշակի ստաժն ու ապագայում ներդրվելիք՝ քրեական ոստիկանի որակավորման միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստանալը։ Այլ կերպ ասած՝ ոստիկանությունում ներդրվելու է բազային և շարունակական կրթության գաղափարը։
Նշված կրթական ծրագրի ներդրման համար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ և սահմանել նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության նոր՝ «Քրեական ոստիկան» որակավորումը և այդ կրթական ծրագրով ուսման տևողությունը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թավականի դեկտեմբերի 28-ի հմ. 170-Ն հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.03.4 «Քրեական ոստիկան» որակավորման պետական կրթական չափորոշիչը:
Նախագծով սահմանվում է նախնական մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության նոր «Քրեական ոստիկան» որակավորումը և այդ կրթական ծրագրով ուսման տևողությունը:
Նախագծով իրավական հիմք է ստեղծվում քրեական ոստիկանության առավել թիրախային կրթական ծրագրի շրջանավարտներով օպերատիվ կերպով մեկանգամյա համալրման համար։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել քրեական ոստիկանությանն անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող կադրերով համալրելու խնդիրը՝ մինչև բազային և շարունակական կրթության համակարգի ներդրումը:
Սույն որոշման նախագծի ընդունման դեպքում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգում ներկայումս տարվող քաղաքականության փոփոխություն չի ակնկալվում:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշմամբ N 1 հավելվածով հաստատված նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության մասնագիտությունների ցանկում ներառել 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտությունը և 1032.01.03.4 «Քրեական ոստիկան» որակավորումը:
Սույն որոշման նախագծի մշակման գործընթացին ներգրավված են եղել Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու ՀՀ ներքին գործերի նախարարությունների կողմից:
Սույն որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ցանկում ներառել 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.03.4 «Քրեական ոստիկան» որակավորմումը և ուսումնական հաստատություններին սահմանված կարգով դիմել և ստանալ գործունեության թույլտվություն և կազմակերպել ընդունելություն:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Որոշման նախագծի ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 13.1 կետի միջոցառումից՝ Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերի վերանայում:
Discussed
07.02.2024 - 22.02.2024
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2238
Print07.02.2024
Ոստիկան դառնալու ցանկություն ունեցող մարզաբնակ պատանիների համար լավ հնարավորություն կդառնա։ Կառաջարկեի արհեստի տարատեսակ ուղղություններ ուսումնասիրելու հնարավորություն ևս ընձեռել։Օրինակ` փայտամշակում, կար ու ձև։