Add to favourites

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի _______________ N_______-Լ

 

 

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ,

ՊԵՐԻՆԱՏԱԼ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2024-2026 ԹԹ. ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի  «Առողջապահության նախարարություն» բաժնի 10-րդ կետի 10.1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.

1. Հաստատել՝ վերարտադրողական առողջության բարելավման, պերինատալ կորուստների նվազեցման և առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման 2024-2026 թթ. ծրագիրը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել վերարտադրողական առողջության բարելավման, պերինատալ կորուստների նվազեցման և առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման 2024-2026 թթ. միջոցառումները` համաձայն հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    06.02.2024 - 21.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2177

Print

Suggestions

Davit Mkhitaryan

07.02.2024

Ցանկալի է, եթե ոչ անհրաժեշտ, քննարկման ներկայացնել ոչ թե, կա, ոչ միայն, ծրագիրը (ինչին է ուղղված, վիճակագրություն․․․), այլև այն կոնկրետ քայլերը կամ ալգորիթմը, որով պիտի շարժվի առաողջապահական համակարգը նշված նպատակներին հասնելու համար: Եթե կան այդ քայլերի ցանկը, նկարագիրը, ապա դրանք դրեք քննարկման: Հաճույքով կուսումնասիրեմ և գուցե տրամաբանական առաջարկ կարողանամ տալ: Շնորհակալություն: Հարգանքով

See more