Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1142-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն թվականի հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-330-Ն օրենքը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից:

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքով կարգավորվել են  սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և լաբորատոր փորձարկումների իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանվել է դրույթ առ այն, որ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը և լաբորատոր փորձարկումները կատարվելու է ապրանքը տնօրինողի ընտրած՝ Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինը:

Հետևաբար՝ հիմք ընդունելով վերոգրյալն, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 15-ի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 40-Ա որոշման հավելվածի 1-ին կետը և այն հանգամանքը, որ պետական վերահսկողության ընթացքում իրականացվող նմուշառման հետ կապված հարաբերությունները կանոնակարգված են ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1142-Ն որոշմամբ, ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել վերոնշյալ որոշման մեջ՝ նախատեսելով  սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացնելու հնարավորություն սահմանող իրավակարգավորումներ: 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է կանոնոկարգել սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման և փորձաքննության իրականացման հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումը Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացնելու, ինչպես նաև ՀՀ կառավարության սահմանած դեքպետում պահեստային նմուշն այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա ուղարկելու դեպքում համապատասխան ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին կատարելու հնարավորություն սահմանող իրավակարգավորումներ: 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից։ 

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի պահանջների, այն է՝  սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառման հետ կապված հարաբերությունների կանոնակարգումը, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմինների կողմից իրականացվելու դեպքում, որն իր հերթին հանրավորություն կընձեռի բարձրացնել սահմանային պետական վերահսկողության արդյունավետությունը: 

5.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը վերոնշյալ փաստաթղթերի հետ փոխկապակցված չէ։ 

6. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում: 

7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Discussed

    06.02.2024 - 22.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1827

Print