Գևորգ Հովհաննիսյան
26.02.2024
2. Ընդհանուր առմամբ գործող Օրենքն ավելի խորը մասնագիտական քննարկման և լրամշակման կարիք ունի։
Under development
0 - Agree
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) առաջ եկած մի շարք փոփոխությունների անհրաժեշտություններից:
Օրենքի ամբողջ տեքստում անհրաժեշտ է «հավաքական թիմ» բառերը իր բոլոր հոլովաձևերով փոխարինել «հավաքական» բառով իր բոլոր հոլովաձևերով: Օրենքում «հավաքական թիմ» արտահայտությունը տեղ է գտել հիմք վերցնելով սովետական, այնուհետև ռուսական գրականության համապատասխան սպորտային տերմինաբանությունից և Օրենքը մշակելիս «հավաքական թիմ» այսինքն «сборные команды» արտահայտությունը բոլոր հոդվածներում տեղ է գտել որպես բառացի թարգմանություն: Սակայն պետք է նշել, որ մարզիկներով, մարզիչներով, բշժիշկներով, գիտնականներով, հոգեբաններով և այլ մասնագետներով համալրված թիմը արդեն իսկ նշված մասնագետներով համալրված հավաքական է:
Համաձայն ՀՀ Վարչապետի մոտ 2023 թվականի ապրիլի 22-ին կայացած խորհրդակցության N Վ/84-2023 արձանագրության 3-2.4 կետի պահանջներով սահմանված հանձնարարարկանի «Հայաստանի Հանրապետության մարզերում այդ թվում Հայաստանի Հանրապետության մարզում երեխանների և մեծահասակների համար լողավազան, ֆիթնես և տարբեր մարզաձևերի դասավանդման ենթակառուծվածնքների ներառող մարզահամալիրի համար նախատեսել նմանատիպ մարզական կենտրոնների կառուցումը» անհրաժեշտություն է առաջացել մարզերում զարգացնել և մասսայականացնել ֆիթնես ծրագրերը:
Հանձնարարականի պահանջից ելնելով անհրաժեշտ է Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել «զ.1» կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «մարզառողջարարական - ֆիթնես մարզասրահներում անկախ սեփականության ձևից աշխատող մարզիչների պատրաստում, վերապատրաստում և արտոնագրում՝ համաձայն լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի».
Անհրաժեշտություն է առաջացել անկախ սեփականության ձևից աշխատող մարզիչների պատրաստում վերապատրաստում անցած արտոնագրման համաձայն իրավունք տալ Հայաստանի Հանրապետության մարզերում ֆիթնեսի մարզումներ անցկացնելու համար:
Հիմք ընդունելով միջազգային օլիմպիական կոմիտեի (Այսուհետ՝ ՄՕԿ) կողմից կառետե, քիք-բոքսինգ և մուայթայ մարզաձևերի ճանաչումը և ընդգրկում որպես ՄՕԿ-ի կողմից ճանաչված մարզաձևերի ցանկում, և այն հանգամանքը որ 2023 թվականին նշված ֆեդերացիաները ընդգրկված են եղել պետության կողմից դրամաշնորհի ձևով պետական աջակցության ծրագրում՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքում կատարել լրացում հետևյալ բովանդակությամբ:
«Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու, կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ և շախմատ մարզաձևերից) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), Եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում, Ռազմական սպորտի միջազգային խորհրդի՝ զինվորականների համաշխարհային խաղերում, զինվորականների աշխարհի առաջնություններում, զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց համաշխարհային խաղերում և զինվորական ծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերի ու շնորհման կարգի»:
2023 թվականի Եվրոպական խաղերից Հայաստանի կարատեի և մուայթայ հավքականները նվաճել են երկու բերնզե մեդալ, որտեղ անհրաժեշտություն կար մրցանակային տեղ գրաված մարզիկներին, անձանական մարզիչներին, հավաքականի գլխավոր, երկրորդ մարզիչներին և բժիշկներին ընդգրկել տարեվերջյան միանվագ պարգևատրման ցուցակներում: Սակայն չկար համապատասխան լիազորող նորմը:
Անհրաժեշտություն է առաջացել մշակել ֆինանասավորման կարգ պետական բյուջեից մարզական կազմակերպություններին մեկ սանի ֆինանսավորման համար:
Անհրաժեշտություն է առաջացել պետական կառավարման լիազորված մարմինը կարող է ֆիզիկական կուլտուրայի և մարզական ենթակառուցվածքների կառավարման ուղղությամբ համագործակցել մասնավոր ոլորտի հետ՝ ներդնելով համատեղ կառավարման մոդելներ, ինչպես նաև արտապատվիրակել ձևավորված մարզական ենթակառուցվածքների կառավարումը օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն:
Անհրաժեշտություն է առաջացել մարզերում մասնավորի կողմից շահագործվող մարզաառողջարարական-ֆիթնես մարզասրահներն ու լողավազանները կարող են դիմել և սահմանված չափորոշիչներին համապատասխանելու դեպքում ստանալ մեկ սանի հաշվարկով ֆինանսավորում պետության միջոցներից՝ կառավարության սահմանած կարգի համաձայն։
Նախագիծը մշակել է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը:
Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչությունը:
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում Նախագծի ընդունմամբ եկամուտների ավելացում չի նախատեսվում:
Discussed
06.02.2024 - 26.02.2024
Type
Law
Area
Sport and youth
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1523
Print26.02.2024
2. Ընդհանուր առմամբ գործող Օրենքն ավելի խորը մասնագիտական քննարկման և լրամշակման կարիք ունի։
26.02.2024
1. «Հայաստանի պարալիմպիկ թիմ» հասկացությունը նույնպես առաջարկում ենք վերանայել և օրենքի նախագիծը այնպես լրամշակել, որպեսզի «Հայաստանի հավաքական» հասկացության հետ այն հավասարեցված լինի։