Add to favourites
«ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՅԼ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1093-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1849-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
12 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գոհար Հովհաննիսյան 05.02.2024 19:34:33 | Համակարգը շատ սխալ է, արդյունքում տուժելու է ՀՀ քաղաքացին | Չի ընդունվել | Դիտարկումը դուրս է նախագծի կարգավորման առարկայից: Մասնավորապես, նախագծով ապահովվում է արդեն իսկ 22.12.2023թ.-ին ընդունված ՀՕ-11-Ն և ՀՕ-12-Ն օրենքների կիրարկումը, ինչով պայմանավորված դրանով չեն կարող նախատեսվել օրենքով նախանշված շրջանակից դուրս կարգավորումներ: Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Նախագծի նպատակն է ապահովել դատական էլեկտրոնային համակարգի և էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջև տվյալների փոխանցումը, դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության իրականացումը, դրանց ինտեգրումը, փոխգործելիությունը և անխափան աշխատանքը: |