ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
10 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են Օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
Նախագծի ընդունումը պայմանավորված է Օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթների կատարման անհրաժեշտությամբ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից։
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծն ուղիղ կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ, սակայն դրա ընդունման անհրաժեշտությունը բխում է Օրենքից, որը նախատեսված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված ծրագրի շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 3-րդ նպատակի 7-րդ կետում։
-
Discussed
01.02.2024 - 16.02.2024
-
Type
Decision
-
Area
Security, Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 1899
Print