The project has not been accepted
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵՍԿԶԲԻ ԱԶԱՏ ՄՆԱՑՈՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԵՐԻՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
5 - Disagree
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 291 682 450 (երկու հարյուր իննսունմեկ միլիոն վեց հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր հիսուն) դրամ, որից՝ 210 352 476 (երկու հարյուր տաս միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր յոթանասունվեց) դրամ վարչական մասով, 81 329 974 (ութսունմեկ միլիոն երեք հարյուր քսանիննը հազար իննը հարյուր յոթանասունչորս) դրամ ֆոնդային մասով: 291 682 450 (երկու հարյուր ինսունմեկ միլիոն վեց հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր հիսուն) դրամից 13 899 873 (տասներեք միլիոն ութ հարյուր իննսունինը հազար ութ հարյուր յոթանասուներեք) դրամն ուղղել նախորդ տարվա բյուջետային տարում բյուջեի վարչական մասի ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված հարկային պարտավորությունների մարմանը, իսկ 196 452 603 (մեկ հարյուր ինննսունվեց միլիոն չորս հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր երեք) դրամն ուղղել կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում` «2 668 100 000» (երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) թիվը փոխարինել «3 688 815 100» (երեք միլիարդ վեց հարյուր ութսունութ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար մեկ հարյուր) թվով,
բ. 2-րդ ենթակետում` «2 668 100 000» երկու միլիարդ վեց հարյուր վաթսունութ միլիոն մեկ հարյուր հազար) թիվը՝ «3 980 497 600» (երեք միլիարդ ինը հարյուր ութսուն միլիոն չորս հարյուր իննսունյոթ հազար վեց հարյուր) թվով,
2) որոշման թիվ 1-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1-6 հավելվածների:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրը:
-
Discussed
01.02.2024 - 16.02.2024
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Akhuryan Municipality of of Shirak Marz
Views 1571
Print