Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

Կից տեղադրված է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի օգոստոսի 28-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։

  • Discussed

    30.01.2024 - 14.02.2024

  • Type

    Order

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1956

Print

Suggestions

Իշխան Գևորգյան

05.02.2024

Տեսական քննության վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը, իսկ գործնական քննության վճարը՝ 10000 ՀՀ դրամը։ Առաջարկում եմ այս վճարները հանել առաջին զենք բերելու պետ տուրքի գնից: Առանց այն էլ առաջվա ակոսափող ձեռք բերելու համար նախատեսված 2000 և 6000 դրամը դարձել են հիմա 20.000դր ու 6.000դր: Օրինակ մարդը մուծել է 3000 ու 10000 դր քննության համար, կտրոնները պահել է իր մոտ, դրանք կցում են զենք գնելու համար անհրաժեշտ թղթերին և վճարում է պետ տուրքի տարբերությունը: Կամ քննություն անող կառույցը անվճար է անում, պետությունը պետտուրքից գումարը փոխանցում է քննություն անող կառույցին: Սա միայն առաջին զենքի ժամանակ է լինում: Հետո ողջ պետտուրքը կմնա պետությանը: Հիմնավորում: Առաձին զենք ձեռք բերելու ծախսերը նոր օրենքին զուգահեռ ահռելի աճել են: Որպեսզի էլ ավելի անհասանելի չդարձնենք զենքը քաղաքացուն, այս ծախսը եկեք չավելացնենք:

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

31.01.2024

Զենքը պիտի հասանելի լինի ամեն ադեկվատ հայի ամեն հայ մարդու այսօրվա պայմաններում քանի որ պատերազմական իրավիճակում ենք գտնվում առաջնային է քաղաքացի մարդ զինված լինելու փաստը

Ռաֆայել Շաքարյան

30.01.2024

Քննությանը կողմ եմ , սակայն օրենքն այս տեսքով ավելի շատ դրամահավաքության միտում ունի, քան անվտանգության :

See more