ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման /այսուհետ Որոշում/ 3-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման հավելվածի 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերի դրույթներին համապատասխան՝ թույլատվական փաստաթղթերի տրամադրման և դրանց ստացման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետների փոփոխման անհրաժեշտությունից ելնելով՝ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ Առողջապահության նախարարության իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի տրամադրման կարգերում՝ սահմանելով թույլատվական փաստաթղթերի տրամադրման համար 1 օրյա ժամկետ։
Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 29-ի N202-Ն որոշուման մեջ իրականացնել սույն որոշումից բխող փոփոխություններ։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծով կապահովվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2017-Ն որոշման 3-րդ կետով սահմանված պահանջը։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։
6․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
7․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Discussed
26.01.2024 - 10.02.2024
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 2049
Print