Add to favourites

Under development

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  2017-2020  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ  2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հաստատել պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն:
  2. Հաշվետվությունն ընդգրկում է 2023 թվականի օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակահատված):
  3. Հաշվետու ժամանակահատվածում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքը (այսուհետ` Ծրագիր): «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և «փոքր» օբյեկտները նոր ծրագրի մասն են վերջինիս ուժի մեջ մտնելու պահից»:
  4. Հաշվետու ժամանակահատվածում Կառավարության իրականացրած միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
  5. Հաշվետու ժամանակահատվածում 2 ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր մասնավորեցնելու մասին ընդունվել են Կառավարության որոշումներ, որոնցից մասնավորեցվել են՝ մրցույթով 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, ուղղակի վաճառքի ձևով 1 պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը։
  6. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ծրագրում կատարվել է հետևյալ փոփոխությունը՝ ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի փետրվարի 10-ի ՀՕ-29-Ն օրենքով Ծրագրի 1-ին հավելվածից հանվել է «Հայաստանի Հանրապետության առողջապահություն նախարարություն» բաժնից՝ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր՝ 90075)։
  7. Հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 3,790,321.63 հազար հայկական դրամ, որից` ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 3,777,119.32 հազար հայկական դրամ (այդ թվում՝ նախորդ տարիներին մասնավորեցված ընկերություններից տարաժամկետ վճարումներից ստացված միջոցները՝ 66,734.94 հազար հայկական դրամ), նախորդ տարիներին մասնավորեցված «փոքր» օբյեկտներից հաշվետու ժամանակահատվածում տարաժամկետ վճարման ենթակա վճարումներից ստացված միջոցները՝ 13,202.31 հազար հայկական դրամ:
  8. Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սեփականաշնորհման հաշվին մուտքագրվել է 2,673,596.65 հազար հայկական դրամ:
  9. Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-127-Ն և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» 2004 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-126-Ն օրենքների` 2023 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ փոխանցվել է 1,116,724.99 հազար հայկական դրամ:
  10. Կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն:

 

 

 

 

 

 

  1. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ, ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  1. Հաշվետու ժամանակահատվածում մրցույթով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017- 2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 1-ին հավելվածում:
  2. Հաշվետու ժամանակահատվածում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են Ծրագրում ընդգրկված 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը, որի մասին տեղեկությունը ներկայացված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 2-րդ հավելվածում:
  3. Մասնավորեցման գործարքների արդյունքում պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարողականը հետևյալն է.

1) պետական գույքի մասնավորեցման պայմանագրերով 2023 թվականի ընթացքում 2 գնորդի  կողմից ստանձնած պրոֆիլի պահպանման պարտավորությունները  կատարվել են և 1 գնորդի կողմից ստանձնած 150,000.00 հազար հայկական դրամի ներդրումային պարտավորության և ընկերության գործունեության հիմնական ուղղության պահպանման  վերաբերյալ փաստաթղթեր դեռևս չեն ներկայացվել։

2) մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա պրոֆիլի պահպանման և ներդրումային  պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները, ըստ առանձին օբյեկտների, ներկայացված են «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի 3-րդ հավելվածում:

  1. Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունների լուծարման գործընթաց չի իրականացվել։

 

 

 

  1. «ՓՈՔՐ»ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

  1. Հաշվետու ժամանակահատվածում «փոքր» օբյեկտ չի մասնավորեցվել:

 

 

 

 

Հավելված 1

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

 կատարման 2023 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Պետական գույքի անվանումը
(ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմնի անվանումը

ՀՀ կառավա-րության որոշման համարը, ամսաթիվը

Մրցույթի անցկացման
ամսաթիվը

Սահման-ված նվազա-գույն գինը
(հազար հայկական դրամ)

Մրցույթի հաղթողի առաջար-կած
գինը
(հազար հայկական դրամ)

Պարտա-վորու-թյուն-ները
(հազար հայկական դրամ)

Պայմանագրային պարտավորությունները պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից

Պայմանագրի կնքման ամսաթիվը

Գնորդը

Ներդրումներ (գումար, ժամկետ)

Սոցիալական երաշխիքներ

1.

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի

100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90102)

քաղ.Երևան,
Օրբելի 41

Պետական

գույքի

կառավարման

կոմիտե

Կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի

N 1882-Ա որոշում

03.02.2023թ.

3,265,056.0

3,265,056.0

500, 000. 00

Երեք տարվա ընթացքում՝ 500 մլն հայկական դրամի չափով ներդրումներ`
I տարի-150 մլն հայկական դրամ

II տարի-150

մլն հայկական դրամ

III տարի-200 մլն հայկական դրամ

-

11.04.2023թ.

Վիոլետա Սարգսյան,Աննա Գյոզալյան

 

 

 

Հավելված 2

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

 կատարման 2023 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին»

օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հ/Հ

Ընկերության (պետական գույքի) անվանումը

(ծածկագիրը` ըստ Ծրագրի)

Գտնվելու վայրը

Պետական կառավարման մարմինը

Կառավարու-թյան

որոշման համարը, ամսաթիվը

Պետական գույքի գնա-հատված

արժեքը (հազար հայկական դրամ)

Վաճառքի գինը (հազար հայկական դրամ)

Ընկերության հաշվեկշռում ամրագրված պարտա-վորություն-ները

(հազար հայկական դրամ)

Ներդրումային

պարտավորու- թյունների և սոցիալական

երաշխիքների

մասին՝ ըստ

մասնավորեցման

պայմանագրի

Գնորդը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1.

«Ավտոմատիկա» ՓԲԸ-ի

80 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (ծածկագիր` 90074)

ք. Երևան, Թևոսյան 3/1

Պետական

գույքի

կառավարման

կոմիտե

Կառավարու- թյան 2023 թվականի մայիսի 4-ի

N 651-Ա որոշում

445,224.38

445,224.38

 374,534.20

Նախատեսված չեն

«ՌԱՖԷԼԳՐԻԳ»  ՓԲԸ

 

 

 

Հավելված 3

«Պետական գույքի մասնավորեցման

2017-2020 թվականների ծրագրի

 կատարման 2023 թվականի տարեկան

հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊՐՈՖԻԼԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

հ/հ

Մասնավորեցված գույքի և գնորդի անվանումը

Նախատեսված պայմանագրային պարտավորությունները

Կատարման ժամկետը

Կատարման ընթացքը

1.

Հրազդանի կինոցանցի «Հրազդան» կինոթատրոնի գույք

Կոտայքի մարզ, ք. Հրազդան, փ. Սպանդարյան

Գնորդ՝ Բագրատ Առաքելյան

Պայմանագիր՝ 225-Մ 20.01.2005 թ

Պահպանել ընկերության գործունեության  պրոֆիլը

20.01.2023 թ.

Պահպանվել է:

2.

Հրազդանի կինոցանցի գույքի կազմից առանձնացված «Բարեկամություն» կինոթատրոնի գույք

Գնորդ՝ Արտավազդ Ղազարյան

Պայմանագիր՝ 226-Մ 24.01.2005 թ.

Պահպանել ընկերության գործունեության  պրոֆիլը

24.02.2023 թ.

Պահպանվել է:

3.

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի Գնորդներ՝ Վիոլետա Սարգսյան, Աննա Գյոզալյան

Պայմանագիր՝ 01-Մ 11.04.2023թ․

150,000.00 հազար  հայկական դրամ և

պահպանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունը  

 30.12.2023 թ.

Գնորդի կողմից դեռևս փաստաթղթեր չեն տրամադրվել

 

  • Discussed

    26.01.2024 - 12.02.2024

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1700

Print

Related documents / links