Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է ՀՀ վարչապետի 24.07.2023թ. ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 780-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 5-րդ կետի միջոցառման կատարումն ապահովելու նպատակով:

  1. Առաջարկվող կարգավորումների բնույթը և ակնկալվող արդյունքը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները բխում են ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2023 թվականի մայիսի 24-ին ըն­դուն­­ված` ««Փոստային կապի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-182-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) առաջարկվող իրա­վա­­կար­­գա­վորումներից:

Մասնավորապես, Նախագծով.

1) լրացվել է նոր հասկացություն,

2) սահմանվել են սուրհանդակային կապի օպերատորի կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման պահանջներ,

3) առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ անձնական տվյալների մշակման և գաղտնիության վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Օրենքը լրացվել է նոր «6.2 Փոստային կապի գաղտնիության ապահովումը» հոդվածով,

4) սուրհանդակային կապի օպերատորների կողմից հաշվետվություն ներկայացնելու պահանջ է սահմանվել՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 11-Ն հրամանի 10-րդ կետի պահանջը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:     

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։     

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի՝ «35.2» կետերի միջոցառման կատարմամբ:

  • Discussed

    23.01.2024 - 07.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Postal service

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1865

Print