Under development
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
-
10 - Agree
-
7 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» «........................» 2023 թվականի N ...... -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում «աճուրդի» բառերից հետո լրացնել (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) բառերը․
2) որոշման 2-րդ կետը լրացնել «Ընդ որում էլեկտրոնային համակարգի միջոցով աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն։» բառերով.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-րդ կետով՝
«5.1. Սահմանել, որ պետական գույքի աճուրդն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, բացառությամբ աճուրդի անցկացման համակարգի տեխնիկական անսարքության (խափանման) դեպքերի։ Նշված դեպքերում գույքի աճուրդով վաճառքն իրականացվում է սույն որոշման համաձայն։
4) որոշման N 1 հավելվածի՝
ա. 10-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը՝ համապատասխանաբար «վաճառելու մասին» և «վճարման ժամկետների և» բառերից հետո լրացնել «և, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում՝ ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում է գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ) :
բ. 17-րդ կետում «Գույքի աճուրդով» բառերից հետո լրացնել (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) բառերը,
գ. 19-րդ կետում «Աճուրդին» բառից հետո լրացնել (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) բառերը,
դ. 21-26-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
5) N 2 հավելվածի 6-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերը՝ համապատասխանաբար «վաճառելու մասին» և «վճարման ժամկետների» բառերից հետո լրացնել «և, տարաժամկետ վճարման դեպքում, նաև պայմանագրի կնքման օրվանից հաշվարկված յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարվելիք գումարի նկատմամբ կիրառվող դիսկոնտավորման գործակիցների մասին (ընդ որում՝ ըստ տարիների դիսկոնտավորման գործակիցները հաշվարկվում է գույքի վաճառքի վերաբերյալ պայմանագրի կնքման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հրապարակված Հայաստանի Հանրապետության պետական արժեկտրոնային պարտատոմսերի եկամտաբերության կորի տվյալ տարվան համապատասխան մինչև մարում եկամտաբերության տոկոսադրույքով՝ ժամկետից շուտ վճարման հնարավորությամբ և դրան համապատասխան դիսկոնտավորման գործակիցների հաշվարկմամբ)» բառերով.
6) N 4 հավելվածի՝
ա. վերնագրում «աճուրդի» բառերից հետո լրացնել (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) բառերը
բ. 1-ին կետում «աճուրդի» բառից հետո լրացնել (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդի)
գ. 5-րդ կետում (այդ թվում՝ էլեկտրոնային) բառերը փոխարինել (բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով անցկացվող աճուրդների) բառերով։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշմամբ՝ աճուրդի անցկացման էլեկտրոնային համակարգի գործարկման օրվան հաջորդող օրը։
-
Discussed
22.01.2024 - 10.02.2024
-
Type
Decision
-
Area
State property alienation
-
Ministry
State Property Management Committee
Views 1576
Print