Under development
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
6 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման մասին
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է:
1.1 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված է, որ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուն պետք է ներկայացնի տեղեկանք` կենսաթոշակը նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) հետո աշխատած լինելու մասին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:
1.2. Առկա խնդիրներին առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածում:
2. Առկա խնդիրներին առաջադրվող լուծումները
Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ:
-
Discussed
23.01.2018 - 07.02.2018
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Public discussion
23.01.2018 10:16
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Views 9322
Print