Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի այսուհետ՝ Նախագիծ ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 1063-Լ որոշման թիվ 2 հավելվածով հաստատված՝ Պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրի 4-րդ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 17-ի թիվ 1404-Ա որոշման 12-րդ կետի 1)-ին ենթակետի պահանջների ապահովմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ կառավարության 2022թ. հուլիսի 14-ի «Պետական գույքի կառավարման ոլորտի բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1063-Լ որոշման թիվ 2 հավելվածով հաստատված՝ Պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրի 3-րդ կետի համաձայն՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պետք է ապահովվի պետական գույքի օտարման բնագավառում նոր գործիքակազմի ներդրման ուղղությամբ գործողությունների ծրագրի կազմման և իրականացման աշխատանքները, մասնավորապես՝ բարձր արժեք ու իրացվելիք գույքի նկատմամբ 100 տոկոս պետական մասնակցությամբ կազմակերպության (կազմակերպությունների) ստեղծում և դրա (դրանց) բաժնետոմսերի վաճառքի կազմակերպում։

Պետական գույքի կառավարման բարեփոխումների գործողությունների ծրագրի 4-րդ կետով նախատեսվում է ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցման ենթակա նոր ընկերություններն ընդգրկել մասնավորեցման ծրագիր։

Վերը նշվածի հիմքով ՀՀ կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 17-ին ընդունել է հիմնադրման միջոցով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ Ընկերություն) ստեղծելու մասին թիվ 1404-Ա որոշումը։

Նշված որոշման 12-րդ կետի 1)-ին ենթակետով Պետական գույքի կառավարման կոմիտեին հանձնարարվել է՝ Ընկերության պետական գրանցումից հետո 6-ամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ ընկերությունը մասնավորեցման ցանկում ընդգրկելու վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախապատրաստվել է Նախագիծը, որով առաջարկվել է.

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-95-Ն օրենքի 1-ին հավելվածի 29-րդ կետից հետո լրացնել նոր՝ 29.1․-ին կետով.

 

«29.1․

90127

«Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ

ք․Երևան, Նալբանդյան փող․ 28»

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ընկերության գործունեության հիմնական նպատակն է Ընկերությանը պատկանող ք.Երևան, Նալբանդյան 28 հասցեում գտնվող անշարժ գույքի արդյունավետ կառավարումը և այդ գույքի գրավչության բարձրացման նպատակով ներդրումային ծրագրերի օժանդակումը։

Ընկերությունը կարող է իրականացնել օրենսդրությամբ չարգելված ցանկացած գործունեություն։ Օրենսդրությամբ սահմանված գործունեության առանձին տեսակներով Ընկերությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի (հատուկ թույլտվության) առկայության դեպքում՝ լիցենզիա ստանալու պահից կամ նրանում նշված ժամկետում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Ընկերության՝ մասնավորեցման ծրագրի ցանկում ընդգրկումը բավարարում է Օրենքի 4-րդ հոդվածի պահանջներին՝ վերջիններս ընդգրկված չեն այն ճյուղերում և ոլորտներում, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

 

Ընկերության առավել արդյունավետ գործունեության իրականացում, ընկերության մասնավորեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի ավելացում:

 

  1. Այլ տեղեկություններ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում 2023թ. նոյեմբերի 23-ին կատարվել է «Ռիփաբլիք Պլազա» ԲԲԸ-ի պետական գրանցում։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին թիվ 1902-Լ որոշման 103-րդ կետի պահանջներից՝ Նպաստավոր ներդրումային միջավայրի ձևավորում և արժեթղթերի շուկայի կայացում, ինչպես նաև ֆոնդային բորսայի միջոցով համեմատաբար բարձր շահութաբերություն ունեցող պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների մասնավորեցման գործընթացի իրականացման նպատակով  մասնավորեցման ենթակա գույքի կազմի և թվաքանակի ճշգրտման արդյունքում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացում ՀՀ Վարչապետի աշխատակազմ:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ  ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԸ ՈՉ ԿԻՐԱՌԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ տեղի չեն ունենա:

 

  • Discussed

    15.01.2024 - 30.01.2024

  • Type

    Law

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1839

Print