«ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
..... 201- թվականի N ..... -Ն
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ կազմակերպություններԸ ԿՈՆՑԵՍԻՈՆԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎՓՈԽԱՆՑԵԼՈՒՄՐՑՈՒՅԹԻԱՆՑԿԱՑՄԱՆԿԱՐԳԸՀԱՍՏԱՏԵԼՈՒՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-րդ մասի 4-րդ կետը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթիանցկացմանկարգը` համաձայնհավելվածի:
- Յուրաքանչյուր բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթի անցկացման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով:
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ բ ժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունը կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու յուրաքանչյուր մրցույթ հայտարարելուցառնվազն մեկամիս առաջ հաստատել մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ դրանում ներգրավելով մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից,Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամից, երկու ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից և համապատասխան մարզպետարանից:
4.Սահմանել, որ այս մրցույթի նկատմամբ չեն գործում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվական իմայիսի4-ի N 526-Ն որոշման պահանջները:
5.Սահմանել, որ՝ բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի 36-րդ, 37-րդև 43-րդ կետերով սահմանված լիազորությունների` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու մրցույթների անցկացման նպատակով գնման պատվիրատուի լիազորություններն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ ապահովելով մրցութային հանձնաժողովի աշխատանքի պատշաճ կազմակերպումը. Նիստերի արձանագրումը, գնման համակարգողի և մրցութային հանձնաժողովի քարտուղարի նշանակումը:
- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման ընդունման պահից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելումասին պայմանագրի նախագիծ,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված
ՀՀկառավարության 2018թվականի
..................-ի N .................-Նորոշման
ԿԱՐԳ
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՆՑԵՍԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով կարգավորվում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով փոխանցելու նպատակովերկու փուլով մրցույթի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները:
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն կառավարման պայմանագրով (այսուհետ` կոնցեսիոնպայմանագիր) փոխանցվում է սույն կարգին և մրցութային փաստաթղթերին (այսուհետ` առաջարկներ ներկայացնելու հրավեր) համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա:
- Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մրցութային հանձնաժողովի կողմից նախաորակավորված մասնակիցները (այսուհետ` հայտատուներ):
- Կոնցեսիոն պայմանագրի կնքման համար սույն կարգի համաձայն անցկացված մրցույթի արդյունքների հաստատման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- ՄՐՑՈՒԹԱՅԻՆՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
- Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները կոնցեսիոն պայմանագրով փոխանցելու նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովն (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազորեն, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ բացակայության դեպքում` վերջինիս կողմից հանձնաժողովի մյուս անդամներից ժամանակավորապես նշանակված անձը:
- Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Հանձնաժողովի նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում վճռորոշ ձայնի իրավունք ունի հանձնաժողովի նախագահը: Ընդունված որոշմանը դեմ քվեարկած հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում կարող է հանձնաժողովի քարտուղարին ներկայացնել հատուկ կարծիք գրավոր հիմնավորված պատճառաբանությամբ:
- Հանձնաժողովը`
1) հանձնաժողովի անհատական կազմի հաստատման պահից մեկամսյա ժամկետում մշակում և հաստատում է հայտատուների նախաորակավորման ընթացակարգի հիմնական պահանջները և հրապարակում է նախաորակավորում անցկացնելու մասին հայտարարությունը: Նախաորակավորման ընթացակարգին մասնակցելու իրավունք ունի ցանկացած մասնակից.
2) կազմում է նախաորակավորման արդյունքների մասինարձանագրությունը և նախաորակավորված մասնակիցներին հրավիրում է երկխոսության.
3) մշակում և հաստատում է մրցույթի վերջնական հրավերը, որը տրամադրվում է միայն նախաորակավորված մասնակիցներին.
4) ուսումնասիրում է հայտատուների հարցումները և պարզաբանում դրանք` ինչպես գրավոր, այնպես էլ՝ բանավոր՝ հայտատուների համաժողովի ընթացքում.
5) անհրաժեշտության դեպքում լրացումներ է կատարում առաջարկներ ներկայացնելու հրավերում.
6) բացում է հայտատուների առաջարկների ծրարները.
7) ուսումնասիրում ևգնահատում է հայտատուների առաջարկները.
8) անհրաժեշտության դեպքում կատարում է հարցումներ հայտատուներին` պարզաբանելու համար նրանց առաջարկները.
9) հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և ֆինանսական առաջարկների ծրարների բացմանն է հրավիրում այն հայտատուներին, որոնց տեխնիկականառաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկի հրավերով սահմանված նվազագույն միավորից.
10) որոշում է նախընտրելի հայտատուին (մրցույթի հաղթող՝ տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռված միավորների ամենամեծ հանրագումարը հավաքած հայտատու):
- Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:
- Հանձնաժողովի քարտուղարը`
1) հանձնաժողովի անդամներին ծանուցում է հանձնաժողովի նիստերի մասին, կազմում է արձանագրությունները.
2) ընդունում ևգրանցում է հայտատուների առաջարկները.
3) ապահովում է արձանագրությունների կազմումը, մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը և մրցույթի ավարտից հետո դրանք հանձնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին.
4) կատարում է սույն կարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:
- Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:
- Մրցույթի արդյունավետ անցկացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկել համապատասխան մասնագետների:
- Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կոնցեսիոն պայմանագրի կնքման համար հայտարարված մրցույթի արդյունքները հաստատելու վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումից հետո:
III. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐԸ
- Առաջարկներ ներկայացնելու հրավերը պետք է բաղկացած լինի հետևյալ բաժիններից`
1) «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին».
2) «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր»:
- «Մաս 1. Հրահանգներ հայտատուներին» բաժինը պետք է ներառի`
1) կոնցեսիայի սխեմայի ընդհանուր պատկերը ևգործընթացը.
2) մրցույթի մասնակիցների անվանումները.
3) մանրամասներ տեխնիկական ու ֆինանսական առաջարկների բովանդակության, ձևի և այն ներկայացնելու հասցեի ու վերջնականժամկետիվերաբերյալ.
4) պարտադիրներ կայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը և ձևերը.
5) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերի վերաբերյալ, պարզաբանումներ ստանալու նպատակով հայտատուների կողմից հարցումներ ներկայացնելու և դրանց պատասխանելու ընթացակարգի վերաբերյալ.
6) մանրամասներ առաջարկներ ներկայացնելու հրավերում լրացումներ կատարելու ընթացակարգի վերաբերյալ.
7) տեխնիկական ու ֆինանսական առաջարկների գնահատման չափանիշները և միավորները.
8) մանրամասներ հանձնաժողովի կողմից առաջարկների ընդունման, բացման և գնահատմանվերաբերյալ.
9) ֆինանսական առաջարկների ծրարների բացմանը և գնահատմանը մասնակցելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկի գնահատականի նվազագույն միավորը.
10) տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշիռները (տոկոսներով).
11) կոնցեսիոն պայմանագրի նախագիծը, այդ թվում` օտարվող և կոնցեսիայի հանձնվող ակտիվներիցուցակը.
12) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:
- «Մաս 2. Տեղեկատվական հուշագիր» բաժինը պետք է պարունակի`
1) տեղեկատվություն կոնցեսիայի հանձնվող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության գործունեության, բժշկական ցուցանիշների, ֆինանսական վիճակի, խնդիրների, պարտավորություններիմասին.
2) տեղեկատվություն համապատասխանմարզի առողջապահական համակարգի ներկա վիճակի, դրա հնարավոր զարգացումների և խնդիրների մասին.
3) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:
- ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
- Մրցույթիհայտերը (առաջարկները) ներկայացվումենփակծրարով:
- Հայտատուն` հրավերով սահմանված չափով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի ձևով: Նախաորակավորված մասնակցի հայտում հայտի ապահովման բացակայությունը հիմք է այն մերժելու համար:
- Հայտը ներկայացնելու ժամկետը համարվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին գրառում է կատարվում հատուկ գրանցաթերթիկում: Վերջինիս պատճենը տրամադրվում է հայտատուին:
- Մրցույթի հայտերի ընդունման սահմանված վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերի մասին գրառում է կատարվում հատուկ գրանցաթերթիկում, և, առանց ծրարը բացելու, այն վերադարձվում է հայտատուին:
- Հայտատուները, մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանալը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը:
- Հայտի փոփոխության կամ վերադարձմա նմասին դիմումները մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից հետո ներկայացվելու դեպքում մերժվումեն:
- Մրցույթի միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:
- ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
- Մրցույթի հայտերի ծրարները բացվում են հայտերի ընդունման վերջնաժամկետի ավարտից անմիջապես հետո` հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել բոլոր հայտատուները, ընդ որում, բացվում են միայն տեխնիկական առաջարկների ծրարները, իսկ ֆինանսական առաջարկներիծրարները փակ վիճակում հանձնաժողովի քարտուղարի կողմից պահվում ե նմինչև դրանց բացման պահը:
- Հայտերի ծրարների բացման ժամանակ հրապարակվում են`
1) յուրաքանչյուր հայտատուի անվանումը.
2) հայտի փոփոխության կամ այն հետ վերցնելու մասին գրավոր դիմումը, եթե այդպիսին կա.
3) այլ մանրամասներ, որոնք հանձնաժողովն անհրաժեշտ կհամարի հրապարակել:
- Այն հայտերի ծրարները, որոնք հետ վերցնելու մասին գրավոր դիմումը ստացվել է մինչև հայտերի ընդունման վերջնաժամկետը, չեն բացվում և փակ վիճակում վերադարձվում են հայտատուին:
- Հանձնաժողովը ստուգում է հայտերի ամբողջականությունը և համապատասխանությունն առաջարկներներ կայացնելու հրավերով սահմանված պահանջներին: Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում սույն կարգի և առաջարկներներ կայացնելու հրավերի պահանջներին, հանձնաժողովի կողմից մերժվում են:
- Հայտերը սույն կարգի և առաջարկներ ներկայացնելու հրավերի պահանջներին համապատասխանելու դեպքում հանձնաժողովը գնահատում է ներկայացված տեխնիկակա առաջարկները` առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:
- Տեխնիկական առաջարկների գնահատումն ավարտելուց հետո հանձնաժողովը հայտատուներին ծանուցում է տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքների մասին և ֆինանսական առաջարկների ծրարների բացմանն է հրավիրում այն հայտատուներին, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս չէ առաջարկներներ կայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից:
- Այն հայտատուները, որոնց տեխնիկական առաջարկի գնահատականը պակաս է առաջարկներ ներկայացնելու հրավերով սահմանված նվազագույն միավորից, իրենց ֆինանսական առաջարկները հետ են ստանում փակ վիճակում:
- Ֆինանսական առաջարկների ծրարները բացվում են հանձնաժողովի նիստում, որին կարող են մասնակցել հրավիրված հայտատուները:
- Հանձնաժողովը ստուգում է ֆինանսական առաջարկների ճշգրտությունը և գնահատում առաջարկներ ներկայացնելու հրավերով նախատեսված չափանիշներով:
- Մրցույթի նախընտրելի հայտատու է ճանաչվում այն հայտատուն, որը հանձնաժողովի կողմից ստացել է տեխնիկական և ֆինանսական առաջարկների գնահատականների կշռված միավորների ամենամեծ հանրագումարը:
- Գնահատականների կշռված միավորների հավասար հանրագումար ստանալու դեպքում նախընտրելի հայտատուն որոշվում է ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի արդյունքով: Ֆինանսական առաջարկների առավելագույն գնահատականի հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է առավելագույն փորձառություն ունեցող վարչակազմ ներկայացրած հայտատուին:
- Հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն և ստորագրելուց հետո եռօրյա ժամկետում այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանաշխատակազմ:
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը մրցույթի մասնակիցներին ծանուցում է մրցույթի արդյունքների մասին՝ հանձնաժողովի ստորագրած արձանագրությունն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում:
- Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը նախընտրելի հայտատուին հրավիրում է կոնցեսիոն պայմանագրի շուրջ բանակցությունների՝ մրցույթի արդյունքների մասին ծանուցում ըմրցույթի մասնակիցներին ուղարկելուց հետո երկշաբաթյա ժամկետում:
- Նախընտրելի հայտատուի կողմից կոնցեսիոն պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում պայմանագրի շուրջ բանակցությունների է հրավիրվում գնահատման արդյունքում հաջորդ տեղն զբաղեցրած հայտատուն, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:
- Հանձնաժողովը ներկայացված առաջարկների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունի գրավոր դիմելու հայտատուներին` պահանջելով պարզաբանել իրենց առաջարկները:
- Հայտատուներիպարզաբանումներընույնպեսպետքէլինենգրավորևչպետքէհանգեցնենառաջարկներիփոփոխության:
- Հանձնաժողովը ցանկացած պահի, նախքան կոնցեսիոն պայմանագրի կնքման մասին որոշման ընդունումը, կարող է ընդունել կամ մերժել ցանկացած առաջարկություն, անտեսել ստացված առաջարկներում տեղ գտած ոչ էական անճշտությունները` առանց այդ գործողությունների համար հայտատուների նկատմամբ որևէ պարտավորության կամ առանց այդ գործողությունների հիմքերի վերաբերյալ նրանց տեղեկացնելու պարտավորվածության:
- Մրցույթը համարվում է չկայացած`
1) եթե մրցույթին մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) մրցույթի իրականացման արդյունքում արձանագրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտում.
3) մրցույթը տեղի է ունեցել մրցութային կարգի խախտմամբ.
4) սույն կարգի 38-րդկետով նախատեսված դեպքերում.
5) նախաորակավորված մասնակիցներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվում:
- Մրցույթի գործընթացի ավարտի մասին ընդունված որոշման վերաբերյալ հանձնաժողովը ծանուցում է մրցույթի մասնակիցներին նման որոշում ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում:
- ԵԶՐԱՓԱԿԻՉԴՐՈՒՅԹՆԵՐ
- Պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը մրցույթի արդյունքները հաստատելու և նախընտրելիհայտատուի (մրցույթի հաղթողի) հետ կոնցեսիոն պայմանագրի կնքման վերաբերյալ համապատասխան առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանկառավարություն:
- Կոնցեսիոն պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են պայմանագրի կողմ հանդիսացող մրցույթի մասնակցի միջոցների հաշվին:
- Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:
-
Discussed
22.01.2018 - 10.02.2018
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 9298
Print