Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԳԱԻԾ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի «Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1566-Ն որոշման N 1 Հավելվածում՝
- 2-րդ կետից հանել «և վճարվում» բառերը․
- 1-ին կետը «փախստականին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անձին, ում տվյալներն առկա են Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30 N 2100-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալներում,» բառերով.
- 7-րդ կետի 5-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքի կապակցությամբ խնամքի նպաստը նշանակելու համար դիմել է խնամակալը)» բառերով.
- 2-րդ կետի 1-ին պարբերությունը «լրանալու օրվանից հետո» բառերից հետո լրացնել «կամ մինչև երեխայի 70 օրականը լրանալը» բառերով, իսկ 3-րդ ենթակետը «երեխայի կարգավիճակ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար խնամքի նպաստը նշանակվելու է խնամակալին)» բառերով.
- 12-րդ և 39-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
12.01.2024 - 29.01.2024
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 1470
Print