Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է նշված տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսացող արտադրանքում նոր ձեռք բերված սարքավորումներով (գազաանալիզատորներով) գազերի (O2, N, H2) առավել արագ որոշման մեթոդիկայի՝ միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտի, նշված տեխնիկական կանոնակարգում ներառման անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս, թեև ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում ներառված ԳՕՍՏ 12359-99թ․ միջպետական ստանդարտի համաձայն ամրանների մեջ քիմիական անալիզում ազոտը (N) որոշվում է սպեկտրոֆոտոկալորիմետրով, սակայն ոլորտի զարգացմամբ և սարքավորումների կատարելագործմամբ պայմանավորված ստեղծվել են և ձեռք են բերվել գազերի (O2, N, H2) որոշման համար նոր սարքավորումներ (գազաանալիզատորներ), որոնց օգտագործումը դարձել է արագ և անվտանգ և այդ սարքավորումներով որոշման մեթոդիկան (միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտ) ևս ներկայումս անհրաժեշտ է ներառել նշված տեխնիկական կանոնակարգի մեջ։

3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում ներառել նաև նոր սարքավորումներով (գազաանալիզատորներով) գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան (միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտ), ինչը առավել արագ գործընթաց է։

4Կարգավորման նպատակը.

Նախագծի կարգավորման նպատակը՝ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում ներառել նաև միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտը, որով սահմանված է գազաանալիզատորներով գազերի (O2, N, H2) որոշման մեթոդիկան՝ ապահովելով առավել արագ և անվտանգ գործընթաց։

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6Ակնկալվող արդյունքը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում տվյալ տեխնիկական կանոնակարգում կներառվի միջպետական ԳՕՍՏ 17745 ստանդարտը, որով նախատեսված է գազաանալիզատորներով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքում գազերի (O2, N, H2) որոշումը՝ առավել արագ և անվտանգ։

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով https://www.e-draft.am/projects/4537 տեղադրելու միջոցով, առաջարկություններ չեն ստացվել։

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Discussed

    08.01.2024 - 29.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1699

Print

Suggestions

Lilit Nazaretyan

12.01.2024

Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22 -ի №607-Ն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի № 179-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին » որոշման 11-րդ գլխում վկայակոչված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ավելացնել ներքոնշյալ փորձարկման մեթոդները, որոնք ապահովում են վերը նշված որոշմամաբ հաստատված պատրաստի ամրանային ձողերում քիմիական տարրերի զանգվածային մասերի որոշումը ․ • ASTM E 415 – Մետաղներ։Ատոմային արտանետումների սպեկտրոմետրիա կայծային մեթոդ։ • ASTM E 1086

Շինսերտիֆիկատ

12.01.2024

Դեմ ենք քվեարկում, քանի որ համաձայն 1․ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն․ Ն․Տերյանի թիվ 04/23647-2023 առ 20․12․2023թ․ գրության համաձայն տեղեկացվել է, որ կանոնակարգերի փոփոխությունների «վերջնական դիրքորոշումը կձևավորվի տեղական արտադրողների հետ քննարկումից հետո»։ 2․ Քաղաքաշինության կոմիտեն թիվ03/14․2/16246-2023 առ 20․12․23թ․ գրությամբ դիմել է մասնագիտացված 9 կազմակերպությունների դիրքորոշում հայտնելու խնդրանքով, ինչը չի ավարտվել։ Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ առաջարկում եմ մեկ անգամ ևս կազմակերպել քննարկում վերջնական դիրքորոշում ձևավորելու համար։ «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ տնօրեն Ալեքսանդր Վարդանյան

See more