Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի համաձայն սահմանվում են Պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կրթության և գիտության ոլորտների քաղաքացիական աշխատանք կատարող տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման նոր գործակիցները և լրավճարի առավելագույն չափերը:  

  • Discussed

    08.01.2024 - 24.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2537

Print

Suggestions

Արմեն Խաչատրյան

21.01.2024

Վերջում ավելացնեմ, որ առաջարկող փոփոխություններով «որոշման նախագծի ընդունումը հանգեցնում է տարեկան մինչև 400,000.0 հազ. դրամ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության», ասել է թե՝ 400 միլիոն դրամով ավելանալու է «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար հատկացվող տարեկան բյուջեն, ինչը բավական խոշոր և ցցուն թիվ է՝ հաշվի առնելով, որ մյուս ոլորտների հաստիքների պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցների փոփոխության (ավելացման) դեպքում նույնպես լրացուցիչ ֆինանսական միջոցներ են առաջանալու, որոնք իրենց հերթին կհանգեցնեն տարեկան բյուջեի ավելացման աստղաբաշխական և աներևակայելի թվերի, որի ծանրությանը ՀՀ պետական բյուջեն դեռ պետք է կարողանա դիմանալ (իսկ թե որքանով այն արդարացված կլինի, դա էլ հարցի մյուս կողմն է)։ Շնորհակալություն ուշադրության, կարծիք-առաջարկությունս հաշվի առնելու և ըստ այդմ՝ գործադրության մեջ դնելու համար։

Արմեն Խաչատրյան

21.01.2024

Այս հարացույցից և դրա վերլուծությունից պարզ է դառնում, որ սույն որոշման մեջ առաջարկվող փոփոխություններով «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից ունեցող «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար նախատեսվում է սահմանել 299,552 դրամ աշխատավարձ (առանց պահումների), մինչդեռ նույն որոշման «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված է 147,752 դրամ աշխատավարձ (առանց պահումների), այսինքն՝ «Համակարգչային սրբագրիչ» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը ավելի քան երկու անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հետևապես, շատ հանգիստ կարելի է «հրաժարվել» «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքից և զբաղեցնել «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Համակարգչային սրբագրիչ» հաստիքը՝ վարձատրվելով ավելի քանի կրկնակի։ Ինչ խոսք, սա խելքին մոտիկ չէ և դուրս է տրամաբանությունից։ Ավելորդ է նշել, որ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի «Պետ՝ ֆակուլտետի» հաստիքի համար առաջարկվող աշխատավարձի չափը գրեթե հինգ անգամ բարձր է «Մշակույթ» ոլորտի «Տնօրեն` մշակույթի բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպության» հաստիքի համար գործող կարգով սահմանված աշխատավարձից։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ այս տեսքով սույն որոշման մեջ «Գիտություն և կրթություն» միացյալ ոլորտի համար փոփոխություններ կատարելու համար առաջարկվող նախագիծը ՎԵՐԱՆԱՅԵԼ և ներկայացնել՝ ա) խելամիտ, համաչափ և տրամաբանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, բ) հրաժարվել լրավճարների քաղաքականությունից՝ աշխատավարձի չափը հաշվարկելով ՄԻԱՅՆ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներով, գ) սկզբունքորեն և հիմնովին վերանայել սույն որոշման մեջ Պաշտպանության նախարարության համակարգում զետեղված բոլոր ոլորտների (այդ թվում՝ «Գիտություն և կրթություն», «Առողջապահություն», «Մշակույթ», «Ընդհանուր մասնագիտություններ», «Տեխնիկական սպասարկում իրականացնողներ», «Մարտական ապահովում և սպասարկում իրականացնող անձինք», «Այլ ոլորտներ») համար սահմանված հաստիքները (կրճատել, ավելացնել և անվանափոխել մի շարք հաստիքներ՝ ըստ անհրաժեշտության և ըստ համապատասխան ոլորտների) և դրանց պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները՝ ըստ աշխատանքային ծավալի, ծանրաբեռնվածության ու պատասխանատվության չափի, միաժամանակ հրաժարվելով բոլոր տեսակի լրավճարներից և ըստ մասնագիտական աշխատանքային տարիների սահմանված սանդղակային բնույթի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներից և անխտիր բոլոր հաստիքների համար սահմանել ՖԻՔՍՎԱԾ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցներ։ Տարիներով կուտակված այս հարցը պետք է վերջնական լուծում ստանա, այլապես նման «կոսմետիկ» և կոնկրետ մեկ ոլորտին վերաբերող փոփոխություններով խնդրին գլոբալ առումով լուծում չի տրվում։

Արմեն Խաչատրյան

21.01.2024

Ստորև ներկայացնում եմ նոր նախագծով առաջարկվող և ներկա որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները, լրավճարների և դրանցով հաշվարկված աշխատավարձի չափերը (առանց պահումների)՝ Գիտություն և կրթություն ոլորտի հետևյալ հաստիքների համար. 26. Պետ՝ ֆակուլտետի - առաջարկվող գործակից՝ 5.44, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 722,608 ; գործող գործակից՝ — ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ — 27. Պետի տեղակալ՝ ֆակուլտետի - առաջարկվող գործակից՝ 5.20, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 702,640 ; գործող գործակից՝ — ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ — 28. ա) Պետ` ամբիոնի - առաջարկվող գործակից՝ 5.07, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 691,824 ; գործող գործակից՝ 3.75 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 312,000 28. բ) Ղեկավար՝ կենտրոնի - առաջարկվող գործակից՝ 5.07, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 270,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 691,824 ; գործող գործակից՝ 4.66 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 21,663 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 409,375 29. ա) Ղեկավար` խմբի - առաջարկվող գործակից՝ 4.94, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 180,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 591,008 ; գործող գործակից՝ 4.55 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 20,813 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 399,373 29. բ) Պետ՝ բաժնի - առաջարկվող գործակից՝ 4.94, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 180,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 591,008 ; գործող գործակից՝ 3.43 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 285,376 30. ա) Պետ՝ ցիկլի - առաջարկվող գործակից՝ 4.65, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 110,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 496,880 ; գործող գործակից՝ 3.43 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 285,376 30. բ) Պետ՝ բաժանմունքի - առաջարկվող գործակից՝ 4.65, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 110,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 496,880 ; գործող գործակից՝ 2.79 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 232,128 31. Ավագ գիտնական վերլուծաբան - առաջարկվող գործակից՝ 4.37, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 95,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 458,584 ; գործող գործակից՝ 3.43 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 21,000 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 306,376 32. ա) Ավագ դասախոս - առաջարկվող գործակից՝ 4.10, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 75,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 416,120 ; գործող գործակից՝ 2.79 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 0 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 232,128 32. բ) Գիտնական վերլուծաբան - առաջարկվող գործակից՝ 4.10, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 75,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 416,120 ; գործող գործակից՝ 2.47 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 21,500 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 227,004 33. Դասախոս - առաջարկվող գործակից՝ 3.84, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 65,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 384,488 ; գործող գործակից՝ 2.47 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 9,634 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 215,138 34. ա) Թարգմանիչ - առաջարկվող գործակից՝ 3.59, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 40,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 338,688 ; գործող գործակից՝ 2.0 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 166,400 34. բ) Խմբագիր - առաջարկվող գործակից՝ 3.59, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 40,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 338,688 ; գործող գործակից՝ 1.55 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ 6,483 ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 135,443 35. ա) Ավագ մասնագետ - առաջարկվող գործակից՝ 3.36, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 20,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 299,552 ; գործող գործակից՝ 1.74 / 1.80 / 1.86 / 1.93 / 1.99 / 2.05 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 144,768 / 149,760 / 154,752 / 160,576 / 165,568 / 170,560 35. բ) Համակարգչային սրբագրիչ - առաջարկվող գործակից՝ 3.36, առաջարկվող լրավճար (ՀՀ դրամ)՝ 20,000 ; առաջարկվող աշխատավարձ (առանց պահումների)՝ 299,552 ; գործող գործակից՝ 1.68 / 1.74 / 1.80 / 1.86 / 1.92 / 1.98 ; գործող լրավճար (ՀՀ դրամ) ՝ — ; գործող աշխատավարձ (առանց պահումների) ՝ 139,776 / 144768 / 149,760 / 154,752 / 159,744 / 164,736

See more