Add to favourites

«ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 David Pipoyan 22.01.2018 17:53:16 «ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է ակնհայտ շահերի բախումներ: Մասնավորապես ԵԱՏՄ 021 Սննդամթերքի անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի Հոդված 21-ի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն անասնաբուժասանիտարական փորձաքննությունը հանդիսանում է համապատասխանության գնահատման ձև: Այստեղից բխում է, որ փորձարկման լաբորատորիան ենթակա է հավատարմագրման: Ներկայացվող նախագծով սույն պահանջից բացի հաստատվում են նաև անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց համար նախատեսված հարցաթերթը: Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կազմում գործում է նաև «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը, ստացվում է, որ ՍԱՊԾ-ն ստուգում է անելու իր ենթակայությամբ տակ գտնվող լաբորատորիային ևս, ինչն ակնհայտ շահերի բախում է պարունակում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ կանոնակարգերը իրավական հիերարխիայի առումով ևս գերակա են, լրացուցիչ նմանատիպ պարտավորությունների սահմանումը կարող է սահմանափակումներ մտնել ոչ կառույցի կազմում գործող այլ կազմակերպությունների գործունեության համար: Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ նախագծի ընդունումը պայմանավորված է անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց մոտ ստուգումների իրականացման անհրաժեշտությամբ՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1.1 մասի: ՀՀ օրենսդրությամբ որևէ սահմանափակում չի նախատեսված ենթակա մարմինների կողմից համապատասխանության գնահատման գործընթացի իրականացման տեսանկյունից: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ լիազորված պետական մարմինը իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողություն, լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները: Միաժամանակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ներքին աուդիտ: Արդյունքում Լիազոր մարմնի կողմից ենթակա կազմակերպությունում իրականացվող վերահսկողությունը կրում է առօրյա բնույթ, այլ ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի համաձայն առավելագույնը տարին մեկ անգամ: Նախագծում փոփոխություն չի կատարվել: