Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2022 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքը (ուժի մեջ է մտել 2023թ. նոյեմբերի 15-ին)։

Մինչ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի ընդունումը գործող խմբագրությամբ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել ՀՀ կառավարությանը, որի հիմքով ՀՀ կառավարությունը 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N  1672-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 2013թ․ հունվարի 26-ին) սահմանել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։ 

Նախագծի նախապատրաստումը պայմանավորված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ      ՀՕ-477-Ն օրենքի ընդունմամբ, որի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի 43․1-ին հոդվածի 8-րդ մասով ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարին է վերապահավել կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորություն։

Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետ է նախատեսվում ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 1672-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով է նախատեսվում սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը։

4․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

ՀՀ ներքին գործերի նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը.

ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։

 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

  • Discussed

    03.01.2024 - 18.01.2024

  • Type

    Order

  • Area

    Protection of public order, ensuring public security and the community policing

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2059

Print

Suggestions

Մկրտիչ Ավետիսյան

09.01.2024

Առաջարկում եմ նախագծում Հասարակական միավորումներ բառակապակցությունները փոխել Հասարակական միավարումներ և Հիմնադրամներ բառակապակցությամբ։

Մկրտիչ Ավետիսյան

09.01.2024

Հավելված 1-ում, և Հավելված 2-ում առկա է հակասություն։ Համաձայն Հավելված 1-ի, որով նախատեսվում է Հանձնաժողովի կազմը, նախատեսվում է, որ Հանձնաժողովը բաղկացած է 13 (տասներեք) անդամից, մինչդեռ նույն նախագծի Հավելված 2-ի 4-րդ կետով սահմանվում է, որ Հանձնաժողովը կազմված է հանձնաժողովի նախագահից և տասն անդամից, ինչի գումարային արժեքը կազմում է 11(տասնմեկ), ուստի առաջարկում եմ, Հավելված 1-ից , որտեղ սահամանվում է Հանձնաժողովի կազմը, հեռացնել հետևյալ տողը՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , և հետևյալ տողը՝ Հասարակական միավորումների 6 ներկայացուցիչներ, խմբագրել հետևյալ տեքստով՝ Հասարակական միավորումների 5 ներկայացուցիչներ, քանի որ նույն Նախագծի Հավելված 2-ի 5-րդ կետի առաջին նախադասությամբ սահմանվում է, որ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նաև 5 հասարակական միավորումների ներկայացուցիչներ:

See more