«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
9 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2022 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 211-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի «Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգը հաստատելու մասին» N 211-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹՂԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»․
2) Որոշման 1-ին կետում «կանոնակարգը» բառից հետո լրացնել «և տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջները և դրանց միջոցով փոստային կապի օպերատորի կողմից փոստային կապի ծառայություններից օգտվողներից հավաքագրվող տեղեկությունների ցանկը» բառերը․
3) Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ, ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ»․
4) Որոշմամբ հաստատված հավելվածի IX բաժնի վերնագրում «ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ» բառից հետո լրացնել «ԵՎ ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ» բառերը, իսկ «ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» բառից հետո լրացնել, «ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ» բառերը․
5) Որոշման հավելվածի 68-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությանբ նոր նախադասությամբ․
«Փոստային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները պետք է հնարավորություն ստեղծեն փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների համար (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների ձեռքբերման և առաքման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքն է) սույն բաժնով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը փոստային կապի օպերատորին ներկայացնելու համար։»․
6) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 72-րդ և 73-րդ կետերով․
«72․ Փոստային կապի օպերատորի տեխնոլոգիական սարքավորումների և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցների օգտագործմամբ ապահովվում է մատակարարի (ուղարկողի) կողմից ստացված և գնորդի (ստացողի) կողմից մուտքագրված՝ հետևյալ փաստաթղթերի ներկայացումը․
1) ապրանքների մասով գործարքի իրականացումը հաստատող փաստաթղթերը, իսկ այդպիսի գործարքի բացակայության դեպքում՝ այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը, ինչպես նաև փոստային կապի օպերատորի ծառայություններից օգտվողների մոտ գտնվող այլ առևտրային փաստաթղթեր.
2) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
3) ապրանքի ձեռքբերման դիմաց կատարված վճարման վերաբերյալ փաստաթղթերը (առկայության դեպքում):
73․ Սույն կանոնակարգի 72-րդ կետով նախատեսված փաստաթղթերը առնվազն պետք է պարունակեն հետևյալ տվյալները․
1) ապրանքներն ուղարկողի, ստացողի, վաճառողի և գնորդի մասին տեղեկություններ, առկայության դեպքում՝ հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե.
2) միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մասին տեղեկություններ.
3) ապրանքների անվանումը, նկարագրությունը, ուղարկող երկրի և նշանակման երկրի անվանումը, ընդհանուր արժեքը, քաշն ըստ տրանսպորտային փաստաթղթերի, ԱՏԳ ԱԱ ծածկագիրը 6 նիշի մակարդակով։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
27.12.2023 - 11.01.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1782
Print