«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2023 թվականի ______ N__-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1113-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի «Փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 1113-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված` փոստային կապի բնագավառում փոստային կապի գործունեության լիցենզավորման կարգի 10-րդ կետի՝
1) 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
2) 2-րդ կետից հետո լրացնել նոր ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.
«3) եթե հայտատուի տեխնոլոգիական սարքավորումները և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված նվազագույն պահանջներին:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
27.12.2023 - 11.01.2024
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1750
Print