ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
<<9. Թույլատրվում է բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերում առանց հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության օգտագործել կամ կառուցապատել առավելագույնը մինչև 200 քառակուսի մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության շենքեր ու շինություններ:>>:
ՀՈԴՎԱԾ 2. Անցումային դրույթներ
- Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական գրանցում ունեցող այն հողամասերը, որոնց գրանցված գործառնական նշանակությունը կամ օգտագործման նպատակը չի համապատասխանում գրանցված հողամասի նպատակային նշանակությանը կարող են օգտագործվել գրանցված գործառնական նշանակությանը կամ օգտագործման նպատակին համապատասխան՝ առանց հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում փոփոխություն կատարելու:
- Սույն հոդվածի 1-ին մասում նշված հողամասերի նպատակային նշանակությունները հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում կարող են փոփոխվել և համապատասխանեցվել գրանցված գործառնական նշանակություններին կամ օգտագործման նպատակին.
1) ցանկացած հիմքով հողամասի նկատմամբ նոր պետական գրանցման դեպքում՝ առանց սեփականատիրոջ համաձայնության, եթե հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերում հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո այն համապատասխանում է համայնքի օգտագործման սխեմայում նշված՝ տվյալ հողամասի նպատակային նշանակությանը.
2) հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշում ընդունելուց հետո, եթե չի պահպանվում սույն մասի 1-ին կետով սահմանված պահանջը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվան հաջորդող տասներորդ օրը: