ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2023 թվականի օգոստոսի ____ N ____ -Ն
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն):
- Սահմանել, որ կազմակերպության՝
1) գործունեության նպատակն է պետական մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների հասանելիության ընդլայնումը և դյուրացումը:
2) գործունեության առարկան պետական մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման՝ մշակման, ներդրման և սպասարկման հետ կապված աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումն է:
3) գործունեության տարածքն ընդգրկում է Հայաստանի Հանրապետության տարածքը:
- Թույլատրել կազմակերպությանն իրականացնել իր կանոնադրությամբ սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման՝ մշակման, ներդրման և սպասարկման հետ կապված աշխատանքների և ծառայությունների վճարովի իրացում (մատուցում):
- Կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին վերապահել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության մասնաճյուղեր և (կամ) ներկայացուցչություններ ստեղծելու լիազորությունները:
- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել՝
- կազմակերպության կանոնադրությունը և ապահովել սահմանված կարգով կազմակերպության պետական գրանցումը,
- կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը, հաստիքների քանակը և անվանացանկը.
- կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը և արժեքը.
- 6. Կազմակերպության պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հաշվին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|
Երևան
|
|