«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մայիսի 21-Ի թիվ 809-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր
-
6 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:
Այդ կապակցությամբ ընդունվել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքը՝ նպատակ ունենալով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, որի ենթկայությամբ պետք է գործեն քրեակատարողական հիմնարկներում տեղակայված օպերատիվ ստորաբաժանումները՝ դուրս գալով քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությունից։ ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 25-ին։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման (այսուհետ՝ Ներքին կանոնակարգ) մեջ։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) կկարգավորվեն ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հակասությունները։ Մասնավորապես, մինչև օրենսդրական փոփոխությունը, օպերատիվ ստորաբաժանումը, որպես քրեակատարողական հիմնարկի կազմում գործող ստորաբաժանում տեղեկանում էր կալանավորված անձանց և դատապարտյալների կարանտինային բաժանմունք ընդունվելու մասին և քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ տանում համապատասխան աշխատանք։ Հաշվի առնելով, որ այլևս օպերատիվ ստորաբաժանումը չի գործում քրեակատարողական հիմնարկի կազմում, սակայն նախատեսված է, որ կարանտինային բաժանմունքում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների ըստ խցերի կամ կացարանների տեղաբաշխումը կատարվում է քրեակատարողական հիմնարկի պետի կողմից՝ օպերատիվ ստորաբաժանման պետի միջնորդագրի հիման վրա, ուստի ներկա իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի քրեակատարողական հիմնարկի վարչակազմը կալանավորված անձանց և դատապարտյալների կարանտինային բաժանմունք ընդունվելու մասին իրազեկի արդեն որպես առանձին ստորաբաժանում գործող օպերատիվ ստորաբաժանմանը։ Այդ նպատակով Ներքին կանոնակարգի 33-րդ և 34-րդ կետերը շարադրվել են նոր խմբագրությամբ։ Միաժամանակ, հավելվածի 220-րդ կետում սահմանված է, որ դատապարտյալին առանձին պահելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի կայացրած պատճառաբանված որոշման մասին քրեակատարողական հիմնարկի պետի հանձնարարությամբ քրեակատարողական հիմնարկի օպերատիվ կամ անվտանգության ապահովման կամ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների ծառայողներն անհապաղ տեղեկացնում են տվյալ դատապարտյալին՝ որոշման օրինակը ստորագրությամբ (որոշման բնօրինակի համապատասխան մասում) հանձնելով նրան: Տվյալ դեպքում հաշվի առնելով, որ օպերատիվ ստորաբաժանումն այլևս քրեակատարողական հիմնարկի կազմում չի գործում և քրեակատարողական հիմնարկի պետը չի կարող հավելվածի 220-րդ կետում նշած հանձնարարությունը տալ օպերատիվ ստորաբաժանմանը, ուստի Նախագծով հանվել են «օպերատիվ կամ» բառերը։ Միաժամանակ, հավելվածը 194.1 կետով և հավելվածի 220-րդ կետը նոր նախադասությամբ լրացնելով սահմանվել են դրույթներ, որոնց համաձայն՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վրա դրվել կալանավորված անձանց և դատապարտյալներին մեկնումներ տրամադրվելու, ինչպես նաև դատապարտյալին առանձին պահելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի կայացրած պատճառաբանված որոշման մասին Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանմանը իրազեկելու պարտականություն։ Այդ կերպ սահմանելով քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և նոր ստեղծված օպերատիվ վարչության տարածքային ստորաբաժանման միջև արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ կառուցակարգեր։
Նախագծով առաջարկվում է նաև նոր խմբագրությամբ շարադրել Ներքին կանոնակարգի 20-րդ կետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայիս ձևակերպումը հակասում է Ներքին կանոնակարգի 319-րդ կետի, ինչպես նաև ինքնասպանության և ինքնավնասման, հոգեկան առողջության ռիսկերի գնահատման գործիքակազմերի տրամաբանությանը: Մասնավորապես, համաձայն Ներքին կանոնակարգի 20-րդ կետի՝ «Սույն կետով նախատեսված գնահատումն իրականացվում է հոգեբանների և սոցիալական աշխատողների կողմից….», այնինչ՝ նույն կանոնակարգի 319-րդ կետով սահմանվում է, որ «Ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի գնահատումն իրականացվում է պատասխանատու հերթապահի (անհնարինության դեպքում՝ իր կողմից նշանակված անձի) կողմից …»:
- Ակնկալվող արդյունքը.
Ներկայացված Նախագծի ընդունմամբ կվերացվեն օրենքում և ենթաօրենսդրական ակտերում առկա հակասությունները։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ նոր իրավական ակտեր ընդունելու կամ այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը՝ կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետի պահանջների հետ:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի N 809-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է «Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում» միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը:
Այդ կապակցությամբ ընդունվել է ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքը, նպատակ ունենալով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, որի ենթկայությամբ պետք է գործեն քրեակատարողական հիմնարկներում տեղակայված օպերատիվ ստորաբաժանումները՝ դուրս գալով քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությունից։ ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքն ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 25-ին։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշման մեջ։
Հարկ է նշել նաև, որ Ազգային ժողովի կողմից 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունվել է «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքը, որի 8-րդ հոդվածով նախատեսվում է Պրոբացիայի ծառայողներին շնորհել կոչումներ և դասային աստիճաններ, իսկ նույն օրենքի 57-րդ հոդվածի համաձայն՝ «Պրոբացիայի ծառայությունում ծառայողներին նախկինում շնորհված կոչումները և դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին: Դասային աստիճան (կոչում) չունեցող պրոբացիայի ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում, շնորհվում է զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված սկզբնական կոչումը: Պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխան սկզբնական կոչումները սահմանում է Կառավարությունը։»:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքի ընդունմամբ առաջացել է նաև ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում նախատեսված պաշտոնների և կոչումների համապատասխանության հարցերի կարգավորման անհրաժեշտություն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող սկզբնական կոչումները սահմանող աղյուսակը լրացվել է ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության կազմում ընդգրկված նոր պաշտոններով՝ համապատասխան սկզբնական կոչումներին:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև Պրոբացիայի ծառայության պաշտոնի նշանակելիս զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) չունեցող կամ պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխան սկզբնական կոչումից ավելի ցածր զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին շնորհվող սկզբնական կոչումները։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում նախատեսված պաշտոնների և սկզբնական կոչումների համապատասխանության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կսահմանվեն Պրոբացիայի ծառայության ծառայողներին շնորհվող սկզբնական կոչումները:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Նախագծերի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ նոր իրավական ակտեր ընդունելու կամ այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա։
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետի պահանջների հետ:
-
Discussed
22.12.2023 - 06.01.2024
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 1903
Print