«Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխման դեպքում առաջացած ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
4 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ԲԵՌԻ՝ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հաշվի առնելով Ստեփանծմինդա-Լարս ուղով բեռների արտահանման ժամկետները, ըստ այդմ ՀՀ ռեզիդենտ բազմաթիվ ընկերությունների կողմից նշյալ ցամաքային ուղիով բեռների տեղափոխման արդյունքում կրած վնասները, մասնավորապես արագ փչացող բեռների մասով, անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն Նախագիծը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման նպատակով արագ փչացող բեռի՝ օդային տրանսպորտով տեղափոխումը մատչելի դարձնել՝ ծախսերի մասնակի փոխհատուցման եղանակով։
Սույն միջոցառման շրջանակում օդային տրանսպորտի միջոցով բեռի տեղափոխման ծառայությունը շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից օդային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող ցանկացած կազմակերպություն, և ծառայությունը մատուցվում է շահառուի և օպերատորի միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։
Հարկ է նշել, որ Շահառուներին ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման գումարի չափը կազմում է ծառայության մատուցած արժեքի 50%-ը, բայց ոչ ավելի, քան մեկ կիլոգրամի համար 1000 (հազար) դրամը։ Յուրաքանչյուր շահառու ծառայություն կարող է ստանալ մեկից ավելի անգամ։
Հաշվի առնելով, որ ներկայումս արտահանողները շուտ փչացող բեռների մասով Լարսի փակման ժամանակ չունեն այլընտրանքային ճանապարհով բեռների տեղափոխման հնարավորություն, կամ առկա հնարավորությունը լրացուցիչ ծախս է ենթադրում, ինչը բերում է ապրանքների մրցունակության անկմանը, ուստի առաջարկվող նախագծով նշված խնդիրների արդյունավետ լուծման նպատակով նախատեսվում է փոխհատուցել այլընտրանքային ճանապարհով բեռների տեղափոխման ժամանակ առաջացող լրացուցիչ ծախսերը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՀՀ բեռնափոխադրող ընկերությունների համար բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքներն առավել հասանելի դարձնել և նվազեցնել խոչընդոտները, խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, էականորեն մեծացնել բեռնափոխադրումների ծավալները։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5․3 կետում նշված, ինչպես նաև պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ․, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից, քանի որ նախագծի նպատակն է արտահանման և ներմուծման խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը:
-
Discussed
20.12.2023 - 04.01.2024
-
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1941
Print