«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
8 - Agree
-
2 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 53-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով
«8.1. Սույն հոդվածի 8-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հայտարարությունների ներկայացումը հիմք չի հանդիսանում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված հերթական տարեկան պետական տուրքի գումարները չհաշվառելու համար:
Հերթական տարեկան պետական տուրքի պարտավորությունը շարունակում է հաշվարկվել մինչև «Պետական տուրքի մասին» օրենքի 61-րդ հոդվածով սահմանված՝ տարեկան պետական տուրքի վճարման պարտավորության դադարեցման հիմքերից որևէ մեկի ի հայտ գալու օրը:»
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
20.12.2023 - 04.01.2024
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2408
Print