Add to favourites

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ կետով և 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, 

    Թալին համայնքի ավագանին որոշում է՝

1. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան ճշտված բյուջեն՝

Եկամուտների մասով – 2259088,7 (հազ. դրամ)/վարչական բյուջե/

Եկամուտների մասով – 1550000 (հազ. դրամ)/ֆոնդային բյուջե

Պահուստային ֆոնդ – 350,000 (հազ. դրամ)

Ծախսերի մասով – 2259088,7 (հազ. դրամ) /վարչական բյուջե /

Ծախսերի մասով – 1763000 (հազ. դրամ) /ֆոնդային բյուջե/

Պակասուրդ – 213000.0 (հազ. դրամ)

2. Հաստատել Թալին համայնքի 2024թ.-ի տարեկան բյուջեն համաձայն կից հավելվածի։

3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1-ի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման, համաձայն հատված 2-ի։

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3-ի։

6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը համաձայն հատված 4-ի։

7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի։

8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն ՝ հատված 6-ի։

9. Ծախսերի ֆինանսավորումը կատարել ստացված փաստացի մուտքերի սահմաններում, պահպանելով ծախսերի համամասնությունները։

10. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, թույլատրել համայնքի ղեկավարին կատարել ծախսային հոդվածների հաստատված ծավալների 15%-ը չգերազանցող վերաբաշխումներ։

11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    20.12.2023 - 10.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Talin municipality of Aragatsotn region

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1909

Print