ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
1 - Disagree
«Հավատարմագրման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածը սահմանում է համապատասխանության գնահատման այն մարմինների շրջանակը, որոնք կարող են դիմել հավատարմագրման համար։
Հաշվի առնելով, որ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննությունն իրականացնում են համապատասխանության գնահատման մարմինները՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման 2-րդ կետը համապատասխանեցնել «Հավատարմագրման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին, որտեղ սպառիչ թվարկված է թե հավատարմագրման ո՞ր համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ` ՀԳՄ) կարող են դիմել հավատարմագրման համար։
Հաշվի առնելով, որ հսկվող ապրանքների և հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննություն իրականացնող մարմինները հանդիսանում են որպես համապատասխանության գնահատման (այլ՝ ոչ սերտիֆիկացնող) մարմիններ, ուստի համաձայն Օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասի՝ վերջիններս կարող են դիմել հավատարմագրման համար։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
-
Discussed
19.12.2023 - 04.01.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1604
Print