Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

 Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 263-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4․Հիփոթեքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ բանկի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կնքված հիփոթեքի եռակողմ պայմանագիր, որի առարկան կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք կամ բնակելի տուն գնելու իրավունքն է, ենթակա է նոտարական վավերացման կամ բանկային (կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպության կողմից) հավաստման: Ազդագրի հիման վրա հիփոթեքով ապահովված արժեթղթերի թողարկման դեպքում հիփոթեքի պայմանագիրը հանդիսանում է ազդագրի բաղկացուցիչ մաս, այդ թվում՝ առանձին հավելված (հիփոթեքի պայմանագիր), որը պետք է վավերացվի նոտարական կարգով:»։

 

 Հոդված 2.  Օրենքի 299-րդ հոդվածում՝

1․ 4-րդ մասում «կարգով։» բառը փոխարինել «կարգով, ինչպես նաև 263-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանկի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կնքված հիփոթեքի եռակողմ պայմանագրերի վրա, որոնց բովանդակության և օրինականության կապակցությամբ հնարավոր ռիսկերը կրում են պայմանագրի կողմերը։» բառերով։

2․ Նույն մասում «Սույն կետով նախատեսված պայմանագրերի» բառերից հետո լրացնել « , բացառությամբ 263-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանկի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպության մասնակցությամբ կնքված հիփոթեքի եռակողմ պայմանագրերի,» բառերը։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

 

                  ՀՕ-  -Ն

     Երևան, 2023 թ․- - 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

   Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի 26-րդ հոդվածը լրացնել նոր 1․1-ին մասով․

   «1․1 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բանկի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպության կողմից հավաստված հիփոթեքի եռակողմ պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը ներկայացվում են բացառապես ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով պաշտոնական կայքէջում հաշվառված բանկերի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների կողմից՝ էլեկտրոնային եղանակով, համաձայն սույն հոդվածի 1-ին կետի։

   Դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի իսկության համար պատասխանատվությունը կրում են փաստաթղթերը ներկայացնող անձինք:»։

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

   Հանրապետության նախագահ                                                            Վ․Խաչատուրյան

           ՀՕ-  -Ն

     Երևան, 2023 թ․- -  

  • Discussed

    19.12.2023 - 04.01.2024

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2582

Print

Suggestions

Andranik Ghazaryan

24.12.2023

Այն, որ առաջնային(կառուցապատողից) և երկրորդային շուկաներից բնակարանի ձեռքբերումը դեպքերի ավելի քան 99 տոկոսում կատարվում են հիփոթեքային վարկերի միջոցով, բացառապես էլ ավելի է հիմնավորում նման օրենսդրական նախաձեռնության հույժ անհրաժեշտությունը, ինչը հետագայում կբարելավի վարկավորման պրոցեսները, կազատի նոտարական ավելորդ ծախսերից, պայմանագրի պայմանները ազատորեն կհամաձայնեցնեն բանկերը և հաճախորդները և խնդիր չի առաջանա որևէ նոտարի տեղ-տեղ կամայական մոտեցման կամ ձևական պահանջի արդյունքում պայմանագիր փոփոխել և ավելորդ քաշքշուկի մեջ ընգնել, որի արդյունքում անհարկի ձգձգվում են գործընթացները, որի ընթացքում չի բացառվում վերաֆինանսավորման տոկոսադրույքի տատանումների արդյունքում բանկի կողմից այնպիսի տոկոսադրույքի սահմանումը, որը էականորեն տարբերվում է հաճախորդի դիմումով խոստացված տոկոսադրույքին։ Նախագծի որոշ խնդրահարույց դրույթների վերաբերյալ դիտարկումներին արձագանքելով և չնսեմացնելով նոտարական գործունեության և այդ ինստիտուտի էական նշանակությունը՝ իրավաբանական փաստերի, գործողությունների և գործարքների վավերացման և որպես ապացույց արժանահավատության ամրապնդման գործում, առաջարկում եմ, որպեսզի ապահովվի բանկերի անաչառ գործելու և չարաշահումները բացառելու երաշխիքները, առաջարկում ենք օրենքով բանկերին օժտել ոչ միայն գնման իրավունքի, այլև հիփոթեքի առարկա ցանկացած անշարժ գույքի գրավի և առուվաճառքի պայմանագրեր վավերացնելու իրավունքներով՝ հետագայում նախատեսելով պատասխանատվություն բանկի համար ակնհայտ կեղծ վավերացում դնելու համար՝ նոտարին բնորոշ նույն սկզբունքով։

Տիգրան Ստեփանյան

24.12.2023

Նախագիծը բացարձակ անընդունելի է, ի՞նչ է նշանակում <<առանց նոտարական վավերացման՝ բանկի կամ նման իրավասություն ունեցող վարկային կազմակերպությունների հավաստման միջոցով, կնքել հիփոթեքի եռակողմ պայմանագիր>>։ Դե բանկերին ու նման այլ նախագծերի պատվիրատուներին գործարքների վավերացման լիազորություն էլ տվեք, գործարքների վավեր կամ անվավեր ճանաչելու լիազորությունն էլ հետը

Վարդան Ալոյան

20.12.2023

Աջառին հայցքից գործընթացը դյուրինացնող թվացող փոփոխությունը իրականում առաջացնելու է լրջագույն խնդիրների։ Ներկայումս բանկերը հիփոթեքային պայմանագրերը կնքում են իրենց կողմից հաստատված ձևանմուշներով՝ առավելապես, որոշ դեպքերում՝ բացառապես բանկի իրավուքները և շահերը պաշտպանող, հաճախ նաև բանկի իրավունքի չարաշահման հանգեցնող դրությներով, որոնք որևէ կերպ փոփոխության ենթակա չեն։ Հաշվի առնելով բնակչույթն իրավագիտակցության մակարդակը, հիփոթեքից զատ այլ տարբերակ չունենալու, ինչպես նաև եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու ցանկությունը, գնորդերը ստիպված համաձայնում են բանկի առաջարկած ցանկացած դրույթի, հակառկ դեպքում ուղակի չեն կարողանում գույք ձեռք բերել։ Նոտարիատի մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ նոտարը պայմանագիրը վավերացնելիս հաստատում է դրա օրինականությունը։ Այսինքն նոտարի ֆունկցիան միայն անձանց ու ստորագրություննների իսկություն հաստատելը չէ, այլ նաև այնպիսի պայմանագրի վավերացումը, որը բոլոր դրությներն օրինական է։ Ահա նոտարի այս լիազորությունը/պարտավորությունը ներկայումս գոնե որոշակիորեն զսպում է բանկերի ցանկությունը պայմանագրում բանկի շահերից բխող ցանկացած՝ այդ թվում ապօրինի դրությներ պարունակող կետեր ներառելու մասով։ Իսկ կադաստրի կոմիտեն պայմանագրի դրությների վերաբերյալ որևէ ուսումնասիրություն կատարելու կամ որևէ կարծիք հայտնելու իրավասություն չունի, քանի որ վերջինս միայն գրանցող մարմին է։ Արդյուքնում պայմանագրի ապօրինի կետերի հետևանքով խնդրի առաջ է կանգնելու միայն գնորդը։ Արդյունքում միանշանակ բանկերը պայմանագրերում ներառելու են կամայական ապօրինի դրույթներ։ Թվում է, թե գնորդի ընտրության հնարավորությունը միևնույն է մնում է, և վերջինս կարող է նախընտրել նոտարական կարգով պայմանագրի վավերացումը, սկայան համոզված եմ, որ բանկերի կողմից գործընթացները կազմակերպվելու են այնպես, որ անձիք ստիպված լինեն ընտրեն առանց նոտարի վավերացման գործարքի կնքման։ Այսինքն գնորդների ընտրության հնարավորությունը կունենա լոկ ձևական բնույթ։ Բացի այդ նոտարը առցանց եղանակով ստուգում է նաև գույքը օտարող ֆիզիկական անձի ամուսնացած լինելու փաստը, ինպիսի հնարավորություն չունի բանկը, և այս մասով ևս նորից առաջանալու են այն ռիսկերը, որոնք կային նախկինում, երբ նոտարները դեռ չունեին այդ տեղեկությունը ստուգելու հնարավորությունը։ Այսինքն այս մասով հետընթաց ենք ունենալու։

See more