ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏԵՎ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ վիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշմամբ հաստատվել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետև՝ Տեսչական մարմին) կողմից իրականցվող ստուգումների համար նախատեսված ստուգաթերթերը։ Ստուգաթերթերի կիրարկման և դրան հիման վրա վարչարարության իրականացման ընթացքում բացահայտվել են, որ Տրանսպորտային անվտանգության ոլորտում ստուգում իրականացնելու համար նախատեսված և N 1 հավելվածով հաստատված ստուգաթերթի հարցաշարի մի շարք հարցերի հղումներ սխալ են սահմանվել կամ այն, որ այդ հարցերը հղում են կատարում իրենց ուժը կորցրած նորմատիվ պահանջների։
Այսպիսով, որպեսզի Տեսչական մարմինը կարողանա պատշաճ իրացնել իրեն օրենքով վերապահված լիազորությունները, անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման N 1-ին հավելվածով հաստատված ստուգաթերթում։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի ընդունման նպատակն է խմբագրել տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար համապատասխան ստուգաթերթի՝ հարցերը և դրանց հղումները համապատասխանեցնելով ներկայիս օրենսդրությամբ սահմանված պահանջներին։
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի կողմից տրանսպորտային անվտանգության բնագավառում ստուգումների անխափան ընթացքը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Discussed
19.12.2023 - 04.01.2024
-
Type
Decision
-
Area
Inspection system
-
Ministry
Office of the Prime Minister
Views 1701
Print