ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 31-03.06«­­­­­ՄԱՐԶԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ.

ԾԱԾԿՎԱԾ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

   Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակել արդի, միջազգային փորձին  համահունչ նոր ազգային «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» ՀՀ շինարարական նորմեր:

ՀՀ տարածքում ներկայումս մարզական նշանակության շենքերի և համալիրների նախագծումն իրականացվում է «ՀՀՇՆ 31-03-2020 «Հասարակական շենքեր և շինություններ» ՀՀ շինարարական նորմերով:

Նշված նորմերը չեն արտացոլում մարզական կազմակերպությունների շենքերի և շինությունների, համալիրների արդի, գիտահենք և լավագույն միջազգային, նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջները:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող մարզական օբյեկտների ծածկված շենքերի, շինությունների և համալիրների շրջանակներում դիտարկվել են սպորտի (մարմնամարզության), հանգստի և սպորտային ժամանցի շենքեր, շինություններ և համալիրներ ընդգրկող օբյեկտները:

        Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքով:

      «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (12.06.2023թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-23/2) վերաբերյալ

Նորմերի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պայմանագրի համաձայն՝ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲ ընկերությանը պատվիրվել են մարզական օբյեկտների ծածկված շենքերի, շինությունների և համալիրների շրջանակներում դիտարկել սպորտի (մարմնամարզության), հանգստի և սպորտային ժամանցի շենքեր, շինություններ և համալիրներ ընդգրկող օբյեկտների շինարարական նորմերի մշակման աշխատանքներ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 180-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 12.06.2023թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից):

Նախագծի առաջին խմբագրության տարբերակը ներկայացվել է քննարկման շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտական կազմակերպություններ: Ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա Նախագիծը լրամշակվել է և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան: Նախագծի երկրորդ խմբագրության տարբերակը ներկայացվել է քննարկման շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտական կազմակերպություններ:

Միաժամանակ հարկ է նշել, որ  «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» ՀՀ շինարարական նորմերի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի առաջացնում:

 

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում

Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,

2)  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ 31-03.06- «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ

 

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում մարզական նշանակության օբյեկտների, ծածկված շենքերի և համալիրների ոլորտում գործող չափանիշներին:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀՀՇՆ 31-03.06«­­­­­ՄԱՐԶԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ.

ԾԱԾԿՎԱԾ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՀԱՄԱԼԻՐՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

ՀՀՇՆ 31-03.06- «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի Հրամանի նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:

 

2. Հասարակության մասնակցությունը

ՀՀՇՆ 31-03.06- «Մարզական նշանակության օբյեկտներ. Ծածկված շենքեր և համալիրներ» ՀՀ շինարարական նորմերը հաստատելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի Հրամանի  նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Discussed

    18.12.2023 - 02.01.2024

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1968

Print