ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Agree
-
3 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատվել է Արդարադատության նախարարության կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն)։
Կանոնադրությամբ Արդարադատության նախարարության նպատակներից է իրավական փորձաքննությունը, իսկ խնդիրներից՝ իրավական ակտերի պետական իրավական փորձաքննության ապահովումը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում և հիման վրա անհրաժեշտություն է առաջացել կարգավորել Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկման առանձնահատկությունները, ինչի շրջանակներում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել են փոփոխություններ։
Հիմք ընդունելով Օրենքում կատարված փոփոխությունները և դրա անցումային դրույթներով նախատեսված կարգավորումները՝ անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել նաև Կանոնադրությունում՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մոտարկման համապատասխանության փորձաքննությունը որպես Արդարադատության նախարարության նպատակ և դրանից բխող խնդիր սահմանելու նպատակով։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծով առաջարկվում է հստակեցնել Արդարադատության նախարարության նպատակները և խնդիրները՝ դրանցում ներառելով նաև Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկված նախագծերի համապատասխանության փորձաքննությունը:
3․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթների կիրարկումը:
6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Discussed
14.12.2023 - 29.12.2023
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 1910
Print