Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N525-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոններով, ի թիվս այլնի, սահմանված են նաև սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների մեծությունները։ Բազմաբնակարան շենքերի դեպքում սահմանված վճարը նույնն է Երևան քաղաքում և մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար, և հաշվի առնելով, որ մարզերում ենթակառուցվածքների կառուցման համար պահանջվող ազատ հողատարածքներն ավելի շատ են և կառուցվող բազմաբնակարան շենքերի՝ բաշխման ցանցերին միացման համար անհրաժեշտ են ավելի փոքր հզորություններ, հանձնաժողովը հաշվարկել է մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար միացման վճարների նոր մեծություններ։

2. Կարգավորման նպատակը և բնույթը
Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նպատակ ունենալով լրացուցիչ խթան հանդիսանալու մարզերում բնակարանաշինության համար, հարցը քննարկելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, առաջարկվում է սահմանել միացման վճարների այլ մեծություններ մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

4. Ակնկալվող արդյունքը
Մարզերում բնակարանաշինության զարգացման խթանման նպատակով միացման վճարների նվազ մեծությունների սահմանում, որի չափով մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների արժեքը կնվազի։

 

 

  • Discussed

    14.12.2023 - 30.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1773

Print