ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ Գիտության կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը միաձուլելու արդյունքում ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պետական հիմնարկը։ Վերջինիս գործունեությունը անխափան կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքների փոխանակում, ինչպես նաև հատկացնել նոր տարածք:
Կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանվել է 71, ուստի անհրաժեշտություն է առաջացել, Երևան քաղաքի Օրբելի 22 հասցեում գտնվող տարածքի 7-րդ և 8-րդ հարկերից բացի, տրամադրել նաև 6-րդ և 9-րդ հարկերը, որը ներկայումս զբաղեցնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
-
Discussed
14.12.2023 - 29.12.2023
-
Type
Decision
-
Area
Education and science, Territorial administration and development, State property management
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1722
Print