««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
1 - Agree
-
14 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․Կարգավորման ենթակա խնդիրը.
««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) նպատակն է՝ «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» օրենքների (այսուհետ՝ Օրենքներ) կարգավորումները համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Օրենքները կարգավորում են նաև հարկային և մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի օգտագործման հետ կապված հարաբերությունները։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ․-ի ապրիլի 28-ից գործում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքների դրույթները խմբագրել և համապատասխանեցնել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի կարգավորումներին։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման արդյունքում Օրենքների կարգավորումները կհամապատասխանեցվեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքին և կհստակեցվեն հարկային և մաքսային մարմինների հանրային ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետ կապված հարաբերությունները։
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
-
Discussed
14.12.2023 - 29.12.2023
-
Type
Law
-
Area
Public service
-
Ministry
State Revenue Committee
Views 2444
Print