Add to favourites

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքը, որով հստակեցվել են հարկադիր կատարողին առանց իր համաձայնության այլ հավասարազոր պաշտոնի փոխադրելու դեպքերը։

Ընդ որում, օրենքով սահմանվել է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված  փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ։

 

2 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է հաստատել ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված զբաղեցրած պաշտոնից առանց հարկադիր կատարողի համաձայնության հավասարազոր այլ պաշտոնի փոխադրելու դեպքերը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացող խնդիրներով, որոնք պայմանավորված են թափուր պաշտոնները համալրելու  կամ ստորաբաժանման հաստիքների քանակի փոփոխության անհրաժեշտություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողի համաձայնության բացակայության գործոնով։

Նման իրավիճակներ ի թիվս այլնի կարող են առաջանալ մի ստորաբաժանումում կատարողական վարույթների թվի աճի կամ մասնագիտական բարձր հմտություններ և փորձառություն պահանջող կատարողական վարույթների առկայության դեպքում։ Արդյունքում, հարկադիր կատարողներին փոխադրելու միջոցով կբարձրանա նաև աշխատանքի արդյունավետությունը և կհավասարակշռվի բաժինների ծանրաբեռնվածությունը։ Ներկայումս Ծառայությունում գործող ստորաբաժանումներից մի մասում առկա հարկադիր կատարողի թափուր հաստիքների թիվը գերազանցում է 30 տոկոսը, իսկ Ծառայությունում հարկադիր կատարողների թափուր հաստիքների թիվը կազմում է ընդհանուրի13,5 տոկոսը։

Ավելին, ուսումնասիրելով 2023թ․ ընթացքում հարկադիր կատարողների ընթացիկ կատարողական վարույթների վիճակագրությունը (կցվում է), պարզ է դառնում, որ որոշ բաժիններում առկա է լուրջ ծանրաբեռնվածություն, որի արդյունքում կարող է վտանգվել վերջիններիս աշխատանքի արդյունավետությունը՝ առաջացնելով կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։

 

4 Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ       

Նախագիծը բխում է 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՕ-301-Ն օրենքից։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 19-րդ կետով սահմանված՝ կատարողական վարույթի արդյունավետության բարձրացման միջոցառման իրականացմամբ։

  • Discussed

    13.12.2023 - 28.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Justice, Job and employment, Compulsory enforcement of judicial acts, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1643

Print