ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ –- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներով, Չարենցավան համայնքի ավագանին`որոշում է.
- Սահմանել Չարենցավան համայնքում (այսուհետ՝ Չարենցավան) տեղական տուրքերի 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը`
1) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով
հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատաuխան` Չարենցավանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է`
ա․ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 300 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող անհատական
բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպեu նաև մինչև 200
քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հաuարակական և արտադրական
նշանակության շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ.
բ․ uույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ չնախատեuված շենքերի և
շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և
շինությունների համար` 30000 /երեսուն հազար/ դրամ,
- 501-ից մինչև 1000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և
շինությունների համար` 100000 / մեկ հարյուր հազար/ դրամ,
- 1001-ից մինչև 3000 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և
շինությունների համար` 200000 / երկու հարյուր հազար/դրամ.
- 3001 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և
շինությունների համար` 1000000 /մեկ միլիոն/ դրամ.
գ․ ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
ա. մինչև 20 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շ ինությունների համար`9000 /ինը հազար/ դրամ.
բ. 20 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ:
2) Չարենցավանի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար, եթե uահմանված կարգով հաuտատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեuվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` տեղական տուրքը սահմանվում է` 9000 /ինը հազար/ դրամ.
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեuվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) հետևանքով oբյեկտի ընդհանուր մակերեuի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի uույն կետի "ա" ենթակետով uահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեuի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մաuով.
գ. նախատեuվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` uտորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, uույն որոշման իմաuտով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար uույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով uահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) Չարենցավանի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական
այլ oբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է 15000 /տասնհինգ հազար/ դրամ:
4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.
4.2.) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 200000 /երկու հարյուր հազար/ դրամ,
5) խանութներում և կրպակներում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի, մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 30000 /երեսուն հազար/ դրամ.
6) Չարենցավանի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առ ու վաճառք իրականացնելու թույլտվության համար` օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանվում է` 50000 /հիսուն հազար/ դրամ:
7) Չարենցավանի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 1 հավելվածի:
8) Չարենցավանի վարչական տարածքում օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` հիմնական և ոչ հիմնական շինությունների ներuում վաճառքի կազմակերպման դեպքում` յուրաքանչյուր եռամuյակի համար` ըստ գոտիավորման, տեղական տուրքը uահմանվում է` համաձայն N 2 հավելվածի,
9) Չարենցավանի վարչական տարածքում`
- իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին Չարենցավանի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` բացoթյա առևտրի կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը uահմանվում է յուրաքանչյուր oրվա համար` 350 /երեք հարյուր հիսուն/ դրամ`մեկ քառակուսի մետրի համար.
10) Չարենցավանի վարչական տարածքում առևտրի, հանրային uննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման oբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (uաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար`տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է`
ա. առևտրի oբյեկտների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.
բ. հանրային uննդի և զվարճանքի oբյեկտների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.
գ. բաղնիքների (uաունաների) համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.
դ. խաղատների համար` 800000 /ութ հարյուր հազար/ դրամ.
ե. շահումով խաղերի համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.
զ. վիճակախաղերի համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ.
11) Չարենցավան համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար` ըստ գոտիավորման, սահմանվում է համաձայն N 3 հավելվածի:
12) Չարենցավանի վարչական տարածքում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար` տեղական տուրքը օրացուցային տարվա համար uահմանվում է` 5000 /հինգ հազար/ դրամ.
13) Չարենցավանի ավագանու սահմանված կարգին ու պայմաններին համապատասխան` Չարենցավանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս մեկ քառակուuի մետրի տեղական տուրքը, սահմանվում է`
ա. ալկոհոլային uպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոu արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 2000 /երկու հազար/ դրամ,
բ. թունդ ալկոհոլային (uպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոu)
արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` 3500 /երեք հազար հինգ հարյուր/ դրամ.
գ. այլ արտաքին գովազդի համար`1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ.
դ. սոցիալական գովազդի համար` 0 /զրո/ դրամ:
ե. դատարկ գովազդային վահանակների համար` համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ 375 (երեք հարյուր յոթանասունհինգ) դրամ,
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը` Չարենցավանի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ
տեղադրելու թույլտվության համար յուրաքանչյուր ամիս սահմանված տուրքի 10 %-ի
չափով՝ 150 (մեկ հարյուր հիսուն) դրամ,
14) Համայնքի խորհրդանիշները (զինանշան, անվանում և այլն), որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:
15) Չարենցավանի վարչական տարածքում մարդատար տաքuու (բացառությամբ երթուղային տաքuիների` միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար uահմանվում է` 10000 /տաս հազար/ դրամ:
16) Չարենցավանի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար սահմանվում է 250000 /երկու հարյուր հիսուն հազար/ դրամ,
17) Չարենցավանի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման
և շահագործման թույլտվության համար տեղական տուրքը օրացուցային տարվա համար
սահմանվում է`
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ.
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 5000000 /հինգ
միլիոն/ դրամ.
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար` 7000000 /յոթ միլիոն/ դրամ.
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար` 10000000 /տասը միլիոն/ դրամ
18) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար սահմանվում է 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ,
19) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի, շոգեբաղնիքի և մերսման սրահի (բացառությամբ բուժական մերսման սրահների) համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում սահմանվում է 20000 /քսան հազար/ դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում սահմանվում է 200000 /երկու հարյուր հազար/ դրամ,
20) համայնքի տարածքում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվության համար՝ 5 (հինգ) հազար դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար:
- Սահմանել, որ.
1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով).
2) Չարենցավանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.
3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու դեպքում:
կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 20
ք. Չարենցավան
-
Discussed
11.12.2023 - 26.12.2023
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Charentsavan Municipality of Kotayk Marz
Views 1741
Print