ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ -- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով,
14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Չարենցավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի հետևյալ դրույքաչափերը`
- Չարենցավան համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:
- ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:
- ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
- Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:
- Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.
- Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.
- Չարենցավան համայնքի վարչական տարածքում կենցաղային աղբի հեռացման աշխատանքների իրականացման, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման ու գանձման 2024 թվականի դրույքաչափեը սահմանել համաձայն հավելված 1-ի:
- 2024 թվականի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար աղբահանության տեղական վճարի դրույքաչափերը ըստ խմբերի սահմանել համաձայն հավելված 2-ի:
- Ջրմուղ-կոյուղու համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝
ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:
բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ -ի համար 150 դրամ:
- Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարնեը սահմանել համաձայն հավելված 3-ի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Հ. Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
2023թ. դեկտեմբերի 20
ք. Չարենցավան
-
Discussed
11.12.2023 - 26.12.2023
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Charentsavan Municipality of Kotayk Marz
Views 1917
Print