Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 20-րդ կետերի պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածների պահանջներով`

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ  Է`

  1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում 2024 թվականի տեղական տուրքերը և դրույքաչափերը ` համաձայն հավելված 1-ի:
  2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի մարզի Սևան համայնքի 2024 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն հավելված 2-ի:
  3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում 2024 թվականի աղբահանության վճարների դրույքաչափերը` համաձայն հավելված 3-ի:
  4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների սահմանվում են միասնական դրույքաչափեր:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
  • Discussed

    11.12.2023 - 27.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1606

Print

Related documents / links